Սաղմոսներ 31։1-24

  • Եհովայի մոտ ապաստան գտնել

    • «Քո ձեռքն եմ հանձնում իմ կյանքը» (5)

    • «Ո՛վ Եհովա, հավատարի՛մ Աստված» (5)

    • Աստծու բարությունն առատ է (19)

Նվագավարին: Դավթի երգը: 31  Ո՜վ Եհովա, քեզ մոտ եմ ես գտել ապաստան,+Թող որ երբեք ամոթով չմնամ:+ Ազատիր ինձ, չէ՞ որ դու արդար ես:+   Կռացիր ու ինձ լսիր,*Ինձ փրկելու շտապիր,+Ինձ համար ժայռեղեն թաքստոց դարձիր,Ինձ փրկող ամրություն եղիր:+   Դու իմ վեմն ու իմ ամրոցն ես,+Հանուն քո անվան՝+ ինձ կուղղորդես ու կառաջնորդես:+   Իմ դեմ լարված գաղտնի թակարդից դու ինձ կազատես,+Չէ՞ որ դու իմ ամրոցն ես:+   Քո ձեռքն եմ հանձնում իմ կյանքը:*+ Դու փրկագնել ես ինձ, ո՛վ Եհովա, հավատարի՛մ Աստված:*+   Ես ատում եմ անօգուտ և փուչ կուռքեր պաշտողներին,Ես ապավինում եմ Եհովային:   Քո հավատարիմ սիրով եմ ցնծալու. Դու տեսնում ես իմ տառապանքը,+Գիտես իմ հոգու խոր վիշտը:   Ինձ թշնամու ձեռքը չհանձնեցիր,Այլ ապահով տեղում ինձ կանգնեցրիր:   Ո՛վ Եհովա, բարեհաճ եղիր իմ հանդեպ. Ես նեղության մեջ եմ,Աչքերս+ ու ողջ մարմինս*+ վշտից տկարացել են: 10  Տառապանքից կյանքս մաշվում է,+Տարիներս հառաչանքով են անցնում:+ Մեղքերիս պատճառով ուժս քամվում է,Ոսկրերս հալումաշ են լինում:+ 11  Ինձ արհամարհում են թշնամիներս,+Իսկ ավելի շատ՝ հարևաններս,Ծանոթներս ինձնից խորշում են,Հանրության մեջ ինձ տեսնելիս փախչում են:+ 12  Իրենց սրտից հանել են ինձ ու մոռացել են,Նրանց համար ասես մեռած եմ,Ասես կոտրված մի սափոր եմ: 13  Իմ մասին չարախոսություններ եմ լսում,Ինձ ամեն կողմից ահաբեկում են:+ Երբ նրանք իմ դեմ են համախմբվում,Ծրագրում են, թե ինչպես կյանքս կործանեն:+ 14  Բայց ես, ո՜վ Եհովա, ապավինում եմ քեզ,+Ես ասում եմ. «Իմ Աստվածը դու ես»:+ 15  Կյանքս քո ձեռքում է,Ազատիր ինձ իմ թշնամիներից,Փրկիր ինձ հալածողներից:+ 16  Ծառայիդ հանդեպ բարեհաճ եղիր,*+Հավատարիմ սեր դրսևորիր ու ինձ փրկիր: 17  Ո՛վ Եհովա, երբ քեզ օգնության կանչեմ,Մի՛ թող՝ ամոթով մնամ:+ Թող անօրեններն ամաչեն,+Թող գերեզմանում* լռության մատնվեն:+ 18  Թող պապանձվեն ստախոսները,+Արդարի դեմ հանդգնորեն խոսողները՝Անարգանքով և մեծամտորեն խոսողները: 19  Այնքա՜ն առատ է քո բարությունը.*+ Այն քեզնից վախեցողների համար ես կուտակում:+ Ի տես բոլոր մարդկանց՝ այն դրսևորում եսՆրանց հանդեպ, ովքեր քեզ են ապավինում:+ 20  Դու նրանց քեզ մոտ՝ ծածուկ տեղում կթաքցնես,+Որ մարդկանց դավերից պաշտպանես: Դու նրանց քո ապաստանում կպահես,Որ չարամիտների հարձակումներից* պատսպարես:+ 21  Փա՜ռք Եհովային,Նա հավատարիմ սեր ցույց տվեց.+ Երբ ես պաշարված քաղաքում+ էի,Զարմանահրաշ բաներ արեց: 22  Ես խուճապի մեջ էի ու ասում էի. «Ընդմիշտ կվերանամ քո առաջից»:+ Բայց դու աղաչանքներս լսեցիր,Երբ քեզ օգնության կանչեցի:+ 23  Սիրե՛ք Եհովային, նրան նվիրվածնե՛ր:+ Եհովան հավատարիմներին պահպանում է,+Բայց գոռոզներին լիովին հատուցում է:+ 24  Քա՛ջ եղեք և սրտապնդվե՛ք,+Դուք բոլո՛րդ, Եհովայի՛ն սպասողներ:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «Դեպի ինձ խոնարհեցրու ականջդ»:
Կամ՝ «ճշմարտությա՛ն Աստված»:
Կամ՝ «ոգին»:
Կամ՝ «Աչքերս, հոգիս ու որովայնս»:
Կամ՝ «Թող քո երեսի լույսը շողա ծառայիդ վրա»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Բառարանում տես «Բարեսիրություն»:
Կամ՝ «չար լեզուներից»: