Սաղմոսներ 32։1-11

  • Երջանիկ է նա, ում Եհովան ներել է

    • «Մեղքս քեզ խոստովանեցի» (5)

    • Աստված քեզ հասկացողություն է տալիս (8)

Դավթի սաղմոսը: Մասքիլ:* 32  Երջանիկ է այն մարդը, ում հանցանքը ներվել է,Ում մեղքը ջնջվել* է:+   Երջանիկ է նա, ում Եհովան մեղավոր չի համարում,+Ում սրտում* նենգություն չկա:   Քանի դեռ մեղքիս մասին լռում էի,Օրնիբուն հառաչելուց ոսկրերս մաշվում էին:+   Ինձ համար ծանր էր օր ու գիշեր զգալ,Որ տհաճ եմ քեզ համար:+ Ուժերս* ցամաքել էին,Ինչպես ջրերը՝ ամռան տապին: (Սելա)   Ի վերջո մեղքս քեզ խոստովանեցի,Հանցանքս չթաքցրի+ ու ասացի. «Մեղքերս խոստովանեմ Եհովային»:+ Եվ դու իմ օրինազանցությունն ու մեղքը ներեցիր:+ (Սելա)   Ուստի քանի դեռ հնարավոր է քեզ մոտենալ,*+Ամեն նվիրված մարդ աղոթքով քեզ կդիմի:+ Եվ այդժամ ինչ հեղեղներ էլ լինեն,Նրան չեն հասնի:   Դու ինձ համար պատսպարան ես,Նեղությունից ինձ կպաշտպանես,+Կփրկես և ուրախությամբ կշրջապատես:+ (Սելա)   Դու ասում ես. «Քեզ հասկացողություն կտամ,Կսովորեցնեմ, թե որ ճանապարհով գնաս:+ Քեզ խորհուրդ կտամԵվ աչքս քեզ վրա կպահեմ:+   Մի՛ դարձիր* բանականությունից զուրկ ձի կամ ջորի,+Որի վայրագությունը պետք է սանձով ու սանձափոկով զսպվի: Միայն այդպես նա քեզ կենթարկվի»: 10  Անօրենները խոցվում են շատ ցավերով,Իսկ Եհովային ապավինողը պարուրված է նրա հավատարիմ սիրով:+ 11  Ուրախացե՛ք Եհովայով, ցնծացե՛ք, ո՛վ արդարներ,Ուրախ բացականչե՛ք, մաքուր սիրտ ունեցողնե՛ր:

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Մասքիլ»:
Կամ՝ «ներվել»: Բռց.՝ «ծածկվել»:
Կամ՝ «ոգու մեջ»:
Կամ՝ «Կենսահյութս»:
Բռց.՝ «գտնել»:
Բռց.՝ «Մի՛ դարձեք»: