Սաղմոսներ 33։1-22

  • Փառաբանեք Արարչին

    • «Նոր երգով նրան գովերգեք» (3)

    • Ամեն ինչ Եհովայի խոսքով ու շնչով է ստեղծվել (6)

    • Եհովայի ժողովուրդը երջանիկ է (12)

    • Եհովան իր աչքը իրենից վախեցողների վրա է պահում (18)

33  Ո՛վ արդարներ, Եհովայի արածների համար ուրախ երգեք:+ Ուղղամիտներին վայել է նրան գովերգել:   Եհովայի համար շնորհակալական երգ երգեք քնարով,Փառաբանեք նրան տասնալար տավիղով:   Նոր երգով նրան գովերգեք,+Լարերի վրա հմտորեն նվագելով՝ ցնծությամբ երգեք:   Չէ՞ որ Եհովայի խոսքը ճշմարիտ է,+Նա իր բոլոր գործերում վստահարժան է:   Եհովան արդարություն է սիրում և արդար է դատում:+ Երկրի վրա ամեն ինչում նրա հավատարիմ սերն է երևում:+   Եհովայի խոսքով է երկինքն արարվել,+Այնտեղ ամեն ինչ* նրա շնչով* է ստեղծվել:   Ծովի ջրերը նա արգելափակում է ասես պատնեշով,+Ալեկոծ ջրերը ջրամբարների մեջ է հավաքում:   Թող ողջ երկիրը վախենա Եհովայից,+Երկրի բոլոր բնակիչները թող ակնածեն նրանից:   Նա ասաց, և ամեն ինչ ստեղծվեց,+Նա հրամայեց, և ամեն ինչ հաստատվեց:+ 10  Եհովան ձախողում է ազգերի նենգ դավերը,+Խափանում է ժողովուրդների ծրագրերը:+ 11  Իսկ Եհովայի որոշածը անխախտ կմնա հավիտյան,+Նրա մտադրությունները սերնդեսերունդ անփոփոխ կմնան: 12  Երջանիկ է այն ազգը, որի Աստվածը Եհովան է,+Այն ժողովուրդը, որին նա ընտրել է և իրենն է դարձրել:*+ 13  Եհովան երկնքից նայում է,Բոլոր մարդկանց տեսնում է,+ 14  Իր բնակավայրից ուշադիր դիտում է երկրի բնակիչներին: 15  Նա բոլորի սրտերը ձևավորողն է,Նրանց բոլոր գործերը քննում է:+ 16  Թագավորի փրկությունը կախված չէ իր մեծ զորքից,+Զորեղ մարդու փրկությունը կախված չէ իր մեծ ուժից:+ 17  Անիմաստ է փրկվելու* համար ձիու վրա հույս դնել,+Ինչ ուժի տեր էլ այն լինի, մեկ է, չի կարող ազատել: 18  Եհովան իր աչքը իրենից վախեցողների վրա է պահում,+Նրանց վրա, ովքեր իր հավատարիմ սիրուն են ապավինում, 19  Որ նրանց մահից փրկի,Սովի ժամանակ ողջ պահի:+ 20  Մենք Եհովայից ենք օգնություն սպասում: Նա է մեր օգնականն ու մեր վահանը:+ 21  Մեր սիրտը նրանով է ցնծում,Մենք ապավինում ենք նրա սուրբ անվանը:+ 22  Ո՛վ Եհովա, թող որ վայելենք քո հավատարիմ սերը.+ Չէ՞ որ սպասում ենք քո օգնությանը:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ողջ զորքը»:
Բռց.՝ «բերանի ոգով»:
Բռց.՝ «իր ժառանգությունն է դարձրել»:
Կամ՝ «հաղթանակի»: