Սաղմոսներ 34։1-22

  • Եհովան փրկում է իր ծառաներին

    • «Եկեք միասին նրա անունը պատվենք» (3)

    • Եհովայի հրեշտակը պաշտպանում է (7)

    • «Ճաշակեք և տեսեք, որ բարի է Եհովան» (8)

    • Նրա ոսկորներից և ոչ մեկը չի կոտրվի (20)

Դավթի երգը, որը նա շարադրեց, երբ Աբիմելեքի առաջ խելագար+ ձևացավ, վռնդվեց նրա կողմից ու հեռացավ: א [Ալեֆ]* 34  Եհովային կփառաբանեմ ամեն ժամանակ,Շուրթերս նրան կգովեն շարունակ: ב [Բեթ]   Եհովային կմեծարեմ,*+Հեզերը կլսեն ու կցնծան: ג [Գիմել]   Դուք էլ ինձ հետ Եհովային մեծարեք,+Եկեք միասին նրա անունը պատվենք: ד [Դալեթ]   Եհովայից առաջնորդություն խնդրեցի,Եվ նա ինձ պատասխանեց,+Իմ բոլոր վախերից ինձ ազատեց:+ ה [Հե]   Նրան հուսացողների դեմքը փայլում է ուրախությունից,Նրանք երբեք իրենց գլուխը չեն կախի ամոթից: ז [Զային]   Ես՝ ընկճվածս, աղաղակեցի, և Եհովան լսեց,Իմ բոլոր նեղություններից նա ինձ փրկեց:+ ח [Խեթ]   Եհովայի հրեշտակը Նրանից վախեցողներին պաշտպանում է*+Եվ նրանց փրկում է:+ ט [Տեթ]   Ճաշակեք և տեսեք, որ բարի է Եհովան,+Երջանիկ է այն մարդը, ով նրա մոտ է գտնում ապաստան: י [Յոդ]   Վախեցեք Եհովայից, նրա սո՛ւրբ ծառաներ. Չէ՞ որ Նրանից վախեցողները ոչնչի պակաս չունեն:+ כ [Կաֆ] 10  Անգամ զորեղ առյուծներն են մատնվում սովի,Բայց Եհովային ապավինողները* ոչ մի բարիքի կարոտ չեն լինի:+ ל [Լամեդ] 11  Եկեք, որդինե՛րս, լսեք ինձ,Ես ձեզ կսովորեցնեմ վախենալ Եհովայից:+ מ [Մեմ] 12  Ուզո՞ւմ եք կյանքը վայելելԵվ բազում լավ օրեր տեսնել,+ נ [Նուն] 13  Ուրեմն ձեր լեզուն հետ պահեք վատ բաներ ասելուց+Եվ ձեր շուրթերը՝ սուտ խոսելուց:+ ס [Սամեխ] 14  Հեռացեք չար բաներից և բարին արեք,+Խաղաղության ձգտեք և ջանադրաբար այն պահպանեք:+ ע [Ային] 15  Եհովայի աչքերն ուղղված են արդարներին,+Եվ նրա ականջները լսում են նրանց օգնության աղաղակը:+ פ [Պե] 16  Բայց չարագործներին Եհովան մերժում է,Նրանց հիշատակը կջնջի երկրից:+ צ [Ցադե] 17  Արդարներն աղաղակեցին, և Եհովան լսեց,+Բոլոր նեղություններից նրանց ազատեց:+ ק [Կոֆ] 18  Եհովան մոտ է նրանց, ում սիրտը կոտրված է,+Ընկճվածներին նա փրկում է:+ ר [Ռեշ] 19  Շատ են արդարի դժվարությունները,+Բայց Եհովան այդ ամենից նրան ազատում է:+ ש [Շին] 20  Նա պահպանում է նրա բոլոր ոսկորները,Չի կոտրվի դրանցից և ոչ մեկը:+ ת [Տավ] 21  Անօրեններն աղետից կկործանվեն,Արդարին ատողները մեղավոր կճանաչվեն: 22  Եհովան փրկագնում է իր ծառաների կյանքը. Մեղավոր չի ճանաչվի նրան ապավինողներից ոչ մեկը:+

Ծանոթագրություններ

Բնագրում այս սաղմոսը այբբենական հերթականությամբ է դասավորված՝ ակրոստիքոսի ձևով:
Կամ՝ «Եհովայով կպարծենամ»:
Կամ՝ «Նրանից վախեցողների շուրջբոլորը բանակ է դնում»:
Բռց.՝ «Եհովային փնտրողները»: