Սաղմոսներ 35։1-28

  • Աղոթք՝ թշնամիներից ազատվելու համար

    • Թշնամիները ցաքուցրիվ կլինեն (5)

    • Բազմության մեջ Աստծուն գովերգել (18)

    • Անհիմն ատված (19)

Դավթի երգը: 35  Ո՛վ Եհովա, պաշտպանիր ինձ հակառակորդներիս դեմ դատական գործում:+ Մարտնչիր նրանց դեմ, ովքեր իմ դեմ են մարտնչում:+   Ասպար* ու մեծ վահան վերցրու+Ու եկ ինձ պաշտպանելու:+   Նիզակդ ու տապարդ* բարձրացրու ինձ հետապնդողների դեմ:+ Ինձ ասա. «Ես քո փրկությունն եմ»:+   Ինձ սպանել ցանկացողները թող ամոթով մնան ու ստորացվեն,+Իմ դեմ դավ նյութողները թող խայտառակված նահանջեն:   Թող նրանք ինչպես մղեղ* քամուց քշվեն,Թող Եհովայի հրեշտակի ձեռքով ցաքուցրիվ լինեն:+   Եվ թող նրանց ուղին մութ ու սայթաքուն լինի,Երբ Եհովայի հրեշտակը նրանց հետապնդի,   Որովհետև առանց պատճառի իմ դեմ թակարդ են լարել,Առանց պատճառի ինձ համար փոս են փորել:   Թող հանկարծակի աղետ գա նրանց վրա,Թող իրենց լարած թակարդում հենց իրենք բռնվեն,Թող ընկնեն դրա մեջ ու կործանվեն:+   Իսկ ես կուրախանամ Եհովայով,Կցնծամ նրա փրկարար գործերով: 10  Իմ ողջ սրտով կասեմ. «Եհո՛վա, ո՞վ կա քեզ նման. Դու փրկում ես անօգնականին զորավորների ձեռքից,+Խեղճին ու աղքատին՝ իրենց կողոպտողներից»:+ 11  Չարամիտ վկաներ են վեր կենում,+Մեղադրում են այնպիսի բաներում, որոնց մասին ոչինչ չգիտեմ: 12  Իմ լավության դիմաց ինձ չարով են հատուցում+Եվ հոգուս ծանր վիշտ* են պատճառում: 13  Այնինչ, երբ նրանք հիվանդանում էին, ես քուրձ էի հագնում,Ծոմ պահելով՝ զրկանքներ էի կրում: Եվ երբ նրանց համար արած աղոթքս անպատասխան էր մնում, 14  Ես վշտահար շրջում էի,Ինչպես ընկերոջս կամ եղբորս համար կվշտանայի,Սգահար գլուխս կախում էի,Ինչպես մորս համար կսգայի: 15  Բայց երբ ընկա, նրանք ուրախացան ու համախմբվեցին,Հավաքվեցին, որ դարանամուտ լինեն ու ինձ հարվածեն,Նրանք ձայնները չէին կտրում, ինձ բզկտում էին: 16  Ինձ ծաղրում են* Աստծուն արհամարհողները,Կրճտացնում են իրենց ատամները:+ 17  Ո՛վ Եհովա, մինչև ե՞րբ ես միայն դիտող լինելու:+ Ազատիր ինձ նրանց հարձակումներից,+Թանկ կյանքս* փրկիր առյուծներից:+ 18  Այդժամ ես մեծ ժողովի մեջ քեզ կփառաբանեմ,+Բազմության մեջ քեզ կգովերգեմ: 19  Մի՛ թող, որ առանց պատճառի ինձ հետ թշնամացողները չարախնդան,Անհիմն ինձ ատողները+ չարամտորեն աչքով անեն իրար:+ 20  Նրանց խոսքերը խաղաղության չեն նպաստում,Երկրում խաղաղ ապրողների դեմ նրանք նենգ դավ են նյութում:+ 21  Բերանները մեծ-մեծ բացում են, որ մեղադրեն ինձ: Նրանք ասում են. «Հա՛, հա՛, մեր աչքով ենք տեսել»: 22  Լուռ մի՛ մնա, ո՛վ Եհովա:+ Չէ՞ որ տեսնում ես դա: Եհո՛վա, ինձնից հեռու մի՛ մնա:+ 23  Վեր կաց ու ինձ պաշտպան կանգնիր,Եհո՛վա, իմ Աստվա՛ծ, իմ դատական գործում դու ինձ պաշտպանիր: 24  Ո՛վ Եհովա, իմ Աստվա՛ծ, դատիր ինձ քո արդարությամբ,+Մի՛ թող՝ թշնամիներս չարախնդան: 25  Թող երբեք չմտածեն. «Այո՛, մեր ուզածին հասանք»: Թող երբեք չասեն. «Նրա վերջը տվեցինք»:+ 26  Թող ամոթով մնան ու խայտառակ լինեն նրանք բոլորը՝Իմ դժբախտության համար բոլոր հրճվողները: Թող պատվազրկվեն ու նվաստանան իրենց ինձնից վեր դասողները: 27  Իսկ արդար հայտարարվելուս համար ուրախացողներըԹող ցնծությամբ բացականչեն, շարունակ ասեն. «Թող մեծարվի Եհովան,Ով ուզում է, որ խաղաղություն վայելի իր ծառան»:+ 28  Այդժամ ես քո արդարության մասին կպատմեմ,*+Օրնիբուն քեզ կգովաբանեմ:+

Ծանոթագրություններ

Խոսքը փոքր վահանի մասին է, որը հիմնականում կրում էին աղեղնավորները:
Կամ՝ «երկսայր մարտական կացինդ»:
Այսինքն՝ հացահատիկի թեփ:
Կամ՝ «կորստի ցավ»:
Կամ հնարավոր է՝ «Ինձ ծաղրում են մի կտոր հացի համար»:
Բռց.՝ «Միակիս»: Խոսքը իր հոգու, կամ՝ կյանքի մասին է:
Կամ՝ «կխորհեմ»: