Սաղմոսներ 37։1-40
Դավթի երգը:
א [Ալեֆ]*
37 Չարագործներին տեսնելով՝ մի՛ նեղվիր,*Մեղսագործներին մի՛ նախանձիր:+
2 Նրանք շուտով խոտի պես կչորանան,+Նոր բուսնած կանաչ խոտի պես կթառամեն:
ב [Բեթ]
3 Եհովային ապավինիր և բարին գործիր,+Խաղաղ ապրիր երկրի վրա* և հավատարմությամբ վարվիր:+
4 Թող Եհովան քեզ համար մեծագույն ուրախության աղբյուր լինի,Այդ դեպքում քո սրտի փափագը նա կիրագործի:
ג [Գիմել]
5 Ամեն ինչ Եհովայի ձեռքը հանձնիր,*+Նրան ապավինիր. նա գործի կանցնի ու քեզ կօգնի:+
6 Քո ճիշտ գործերը կշողացնի առավոտյան ծագող լույսի պես,Քո արդար գործերը՝ կեսօրվա արևի պես:
ד [Դալեթ]
7 Լռությամբ սպասիր Եհովային,+Համբերությամբ սպասիր, որ նա գործի անցնի:
Մի՛ նեղվիր՝ տեսնելով այն մարդուն,Ով հաջողությամբ իր դավերն է իրագործում:+
ה [Հե]
8 Ազատվիր բարկությունից, վերջ տուր ցասմանը,+Մի՛ սրտնեղիր, որ չարիք չգործես,*
9 Որովհետև չարագործները կկործանվեն,+Իսկ Եհովային ապավինողները երկիրը կժառանգեն:+
ו [Վավ]
10 Եվս մի փոքր ժամանակ, և անօրեններն այլևս չեն լինի,+Կնայես այնտեղ, որտեղ առաջ էին, բայց էլ նրանց չես տեսնի:+
11 Իսկ հեզերը կժառանգեն երկիրը+Եվ ապրելով լիակատար խաղաղության մեջ՝Անսահման ուրախություն կվայելեն:+
ז [Զային]
12 Անօրենը արդարի դեմ դավ է նյութում,+Նրա վրա իր ատամներն է կրճտացնում:
13 Բայց Եհովան կծիծաղի անօրենի վրա,Չէ՞ որ գիտի՝ նրա կործանման օրը կգա:+
ח [Խեթ]
14 Անօրեններն իրենց սրերն են քաշում,Իրենց աղեղներն են ճկում,Որ անօգնականին ու խեղճին տապալեն,Որ արդար ուղով գնացողներին կոտորեն:
15 Բայց նրանց սուրը իրենց իսկ սիրտը կմխրճվի,+Եվ նրանց աղեղը կկոտրվի:
ט [Տեթ]
16 Ավելի լավ է արդարի ունեցած քիչը,Քան շատ անօրենների վայելած առատությունը,+
17 Որովհետև անօրենների բազկի ուժը կկոտրվի,Իսկ արդարներին Եհովան թիկունք կկանգնի:
י [Յոդ]
18 Եհովան գիտի՝ անարատներն ինչերի միջով են անցնում,*Ու նրանց կտա մնայուն ժառանգություն:+
19 Նեղության օրը նրանք ամոթով չեն մնա,Սովի օրերին լիովին կկշտանան:
כ [Կաֆ]
20 Իսկ անօրենները կվերանան,+Եհովայի թշնամիները կանաչ հանդերի խոտի պես կչորանան:
Նրանք ծխի պես կանհետանան:
ל [Լամեդ]
21 Անօրենը պարտք է վերցնում և չի վերադարձնում,Բայց արդարը առատաձեռնություն է դրսևորում:+
22 Աստծուց օրհնվածները երկիրը կժառանգեն,Իսկ նրա անեծքին արժանացածները կբնաջնջվեն:+
מ [Մեմ]
23 Երբ Եհովան հավանում է մարդու բռնած ուղին,+Նա ուղղություն է տալիս նրա քայլերին:*+
24 Թեև նա գուցե ընկնի, բայց չի տապալվի,+Որովհետև Եհովան բռնել է նրա ձեռքից:*+
נ [Նուն]
25 Երիտասարդությունիցս մինչև ծերությունԵս երբևէ չեմ տեսել արդարին լքված,+Ոչ էլ նրա զավակներին՝ հաց մուրալիս:+
26 Արդար մարդը միշտ պարտք է տալիս գթասրտորեն,+Դրա համար էլ նրա զավակները Աստծուց կօրհվեն:
ס [Սամեխ]
27 Հեռու մնա չար բաներից, բարին արա+Եվ կապրես հավիտյան,
28 Որովհետև արդարություն է սիրում Եհովան,Նա չի լքի նրանց, ովքեր նվիրված են իրեն:+
ע [Ային]
Նրանք միշտ պաշտպանված կլինեն,+Իսկ անօրենների սերունդները կբնաջնջվեն:+
29 Արդարները երկիրը կժառանգեն+Եվ հավիտյան այնտեղ կապրեն:+
פ [Պե]
30 Արդարի բերանից իմաստություն է բխում,*Նրա լեզուն արդարության մասին է խոսում:+
31 Իր Աստծու օրենքն է նրա սրտում,+Նա հաստատուն քայլերով դրան է հետևում:+
צ [Ցադե]
32 Անօրենը հետևում է արդարինԵվ առիթ է փնտրում, որ նրան սպանի:
33 Սակայն Եհովան չի թողնի՝ արդարը նրա ձեռքն ընկնի:+
Եվ երբ արդարը դատվի, Աստված նրան մեղավոր չի ճանաչի:+
ק [Կոֆ]
34 Հույսդ Եհովայի վրա դիր, նրա ճանապարհով գնա,Եվ նա կպատվի քեզ՝ թույլ կտա, որ երկիրը ժառանգես:
Անօրենների կործանումը+ դու քո աչքով կտեսնես:+
ר [Ռեշ]
35 Ես տեսել եմ անգութ, չար մարդու,Որ հողում տնկված փարթամ ծառի պես իր ճյուղերն էր տարածում:+
36 Բայց հանկարծակի մահը վրա հասավ ու նա չքացավ,+Փնտրեցի նրան և հետքն անգամ չգտա:+
ש [Շին]
37 Նայիր անարատին,Ուշադրություն դարձրու ուղղամիտին.+
Այդպիսի մարդու ապագան խաղաղ կլինի:+
38 Բայց բոլոր հանցավորները բնաջինջ կլինեն,Անօրեններն ապագա չունեն:+
ת [Տավ]
39 Եհովայից է գալու արդարների փրկությունը,+Նա է նրանց ամրոցը նեղության օրը:+
40 Եհովան օգնության կհասնի և կփրկի նրանց,+Կազատի անօրեն մարդկանց ձեռքից ու կտա փրկություն,Չէ՞ որ նրանք իր մոտ են գտել պաշտպանություն:+
Ծանոթագրություններ
^ Բնագրում այս սաղմոսը այբբենական հերթականությամբ է դասավորված՝ ակրոստիքոսի ձևով:
^ Կամ՝ «մի՛ բորբոքվիր»:
^ Կամ՝ «քո բնակավայրում»:
^ Բռց.՝ «Ճանապարհդ գլորիր Եհովային»:
^ Կամ հնարավոր է՝ «Մի՛ սրտնեղիր, քանի որ դա միայն վնաս կպատճառի»:
^ Բռց.՝ «Եհովան գիտի անարատների օրերը»:
^ Կամ՝ «Նա հաստատուն է դարձնում նրա քայլերը»:
^ Կամ՝ «աջակցում է նրան իր ձեռքով»:
^ Կամ՝ «Արդարի բերանը իմաստուն խոսքեր է ասում կիսաձայն»: