Սաղմոսներ 38։1-22

  • Զղջացող մարդու տառապալից աղոթքը

    • «Կորցրել եմ հանգիստս ու ծայրահեղ վհատված եմ» (6)

    • Եհովան լսում է նրանց, ովքեր սպասում են իրեն (15)

    • «Մեղքիս պատճառով կորցրել էի անդորրս» (18)

Դավթի երգը, որը ծառայում է որպես հիշեցում: 38  Ո՛վ Եհովա, ինձ բարկությամբ մի՛ խրատիրԵվ ցասումով ինձ մի՛ ուղղիր:+   Նետերդ ինձ խոցել են,Ձեռքդ ինձ ճնշում է:+   Վրդովմունքդ զգալուց ողջ մարմինս ցավում է,Մեղքիս պատճառով ներքին* խաղաղությունս կորել է:+   Մեղքերս կիտվել են իմ գլխավերևում,+Այնպիսի ծանր բեռ են դարձել, որ կրել չեմ կարողանում:   Իմ անմտության բերած ցավերը ասես վերքեր լինեն,Որ թարախակալել են ու փտել:   Ես կորցրել եմ հանգիստս ու ծայրահեղ վհատված եմ,Ամբողջ օրը վշտահար շրջում եմ:   Ներսս վառվում է,Ողջ մարմինս ցավում է:+   Անզգայացած ու լիովին ջախջախված եմ,Սրտիս ցավից բարձրաձայն հառաչում* եմ:   Ո՛վ Եհովա, դու իմ բոլոր ցանկությունները գիտեսԵվ իմ հառաչանքներին անտեղյակ չես: 10  Սիրտս ուժգին բաբախում է,Ուժերս ինձ լքել են,Աչքերիս լույսը մարել է:+ 11  Տառապալի վիճակս տեսնելով՝ ընկերներս ու ծանոթներս ինձնից խուսափում են,Մտերիմներս հեռու են մնում: 12  Մահս կամեցողները որոգայթ են լարում,Ինձ վնասել ցանկացողները ինձ կործանելու մասին են խոսում+Եվ օրնիբուն խաբեություն են ծրագրում: 13  Իսկ ես խուլի պես ոչինչ չեմ լսում,+Համրի պես ոչ մի ծպտուն չեմ հանում:+ 14  Ասես մի մարդ լինեմ, ով լսել չի կարողանում,Ով, ի պաշտպանություն իրեն, ոչինչ չի ասում, 15  Որովհետև, ո՛վ Եհովա, ես սպասում եմ քեզ,+Եվ դու, Եհո՛վա, իմ Աստվա՛ծ, ինձ կպատասխանես:+ 16  Ես ասացի. «Թող նրանք ինձ վրա չչարախնդան,Ինձ վերևից չնայեն, երբ ոտքերս սայթաքեն»: 17  Քիչ էր մնում՝ տապալվեի,Եվ ցավս չէր մեղմանում:+ 18  Ես խոստովանեցի հանցանքս:+ Մեղքիս պատճառով կորցրել էի անդորրս:+ 19  Իսկ թշնամիներս առույգ ու զորեղ են,*Առանց պատճառի ինձ ատողները շատացել են: 20  Իմ լավության դիմաց չարով են հատուցում,Լավն անելուս համար իմ դեմ են ելնում: 21  Ո՛վ Եհովա, ինձ մի՛ լքիր,Ո՛վ իմ Աստված, քեզ ինձնից հեռու մի՛ պահիր:+ 22  Շտապիր ինձ օգնության,Ո՛վ Եհովա, իմ փրկությո՛ւն:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ոսկորներիս»:
Կամ՝ «մռնչում»:
Կամ հնարավոր է՝ «Առանց պատճառի ինձ հետ թշնամացողները շատ են»: