Սաղմոսներ 39։1-13

  • Կյանքը կարճ է

    • Մարդը մի շունչ է պարզապես (5, 11)

    • «Արցունքներս մի՛ անտեսիր» (12)

Նվագավարին: Իդիթուն:*+ Դավթի երգը: 39  Ես ասացի. «Քայլերիս մեջ զգույշ կլինեմ,Որ լեզվովս մեղք չգործեմ:+ Բերանիս սանձ կդնեմ,+Քանի դեռ անօրենը կողքս է»:   Ես ձայն չէի հանում, լուռ էի մնում,+Լավ բաների մասին անգամ չէի խոսում,Բայց ցավս ավելի էր սաստկանում:*   Սիրտս մարմանդ այրվում էր,Մտորելիս* ներսիս կրակը բոցկլտում էր: Այդ ժամանակ ես խոսեցի.   «Ո՛վ Եհովա, օգնիր հասկանամ՝ որքան արագ է գալու իմ վերջը,Որքան քիչ են կյանքիս օրերը,+Որպեսզի գիտակցեմ, որ անցավոր եմ:   Շատ քիչ օրեր ես ինձ տվել,+Քո աչքին իմ կյանքը մի ակնթարթ է:+ Ինչքան էլ մարդ ապահով զգա, նա ընդամենը մի շունչ է:+ (Սելա)   Իսկապես, մարդն անցնում է ստվերի պես: Զուր տեղն է ընկնում վազքի մեջ:* Նա հարստություն է դիզում,Թեև չգիտի՝ ով կվայելի վերջում:+   Ուրեմն ի՞նչ հույս փայփայեմ, Եհո՛վա: Դու ես իմ հույսը միակ:   Ազատիր ինձ իմ բոլոր հանցանքներից:+ Մի՛ թող անմիտը ծաղրանքի առարկա դարձնի ինձ:   Ես լուռ էի մնում,Բերանս բացել չէի կարողանում,+Քանի որ գիտեի, որ այդ ամենը դու ես անում:+ 10  Քո պատուհասը հեռացրու ինձանից: Ուժասպառ եմ լինում ձեռքիդ հարվածներից: 11  Իր սխալի համար պատժելով՝ մարդուն ուղղում ես,+Նրա համար թանկ բաները ոչնչացնում ես,Ինչպես որ ցեցը հագուստն է ուտում: Իրոք որ, մարդը մի շունչ է պարզապես:+ (Սելա) 12  Ո՛վ Եհովա, աղոթքիս ականջ դիր,Օգնության աղաղակս լսիր:+ Արցունքներս մի՛ անտեսիր,Չէ՞ որ քեզ համար լոկ մի հյուր եմ ես,+Մի անցորդ եմ նախնիներիս պես:+ 13  Խիստ հայացքով մի՛ նայիր ինձ, որ ես նորից ուրախանամ,Քանի դեռ կյանքից չեմ հեռացել, քանի դեռ կամ»:

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Իդիթուն»:
Կամ՝ «ուժգին էր»:
Կամ հնարավոր է՝ «Հառաչելիս»:
Բռց.՝ «աղմկում»: