Սաղմոսներ 4։1-8

  • Աստծու հանդեպ վստահություն արտահայտող աղոթք

    • «Եթե բարկանաք, մեղք մի՛ գործեք» (4)

    • «Կքնեմ խաղաղ քնով» (8)

Նվագավարին. կատարումը՝ լարային գործիքների նվագակցությամբ: Դավթի երգը: 4  Ո՛վ իմ արդար Աստված,+ երբ քեզ կանչեմ, պատասխանիր,Նեղության պահին ինձ համար ելք պատրաստիր,Բարեհաճ եղիր իմ հանդեպ և իմ աղոթքը լսիր:   Ո՛վ մարդիկ,* դեռ ինչքա՞ն պիտի պատիվս տրորեք,Դեռ ինչքա՞ն պիտի փուչ բաներ սիրեք,Դեռ ինչքա՞ն պիտի ստեր որոնեք: (Սելա)   Իմացեք՝ Եհովան հատուկ վերաբերմունք ցույց կտաՆրա հանդեպ, ով նվիրված է իրեն:* Եհովան կլսի, երբ կանչեմ իրեն:   Եթե բարկանաք, մեղք մի՛ գործեք:+ Անկողնում պառկած՝ ձեր սրտում խոսեքԵվ լուռ մնացեք: (Սելա)   Անարատությա՛մբ զոհեր մատուցեք,*Եհովայի՛ն ապավինեք:+   Շատերն ասում են. «Ումի՞ց բարիք կտեսնենք»: Ո՛վ Եհովա, թող քո բարության լույսը տեսնենք:+   Մեծ ուրախությամբ ես լցրել իմ սիրտը,Ավելի ուրախ եմ, քան առատ ցորեն ու գինի ունեցողները:   Միայն դու, ո՛վ Եհովա, կպահես ինձ ապահով,+Ես կպառկեմ ու կքնեմ խաղաղ քնով:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Ո՛վ մարդկանց որդիներ»:
Կամ՝ «զատորոշում է իրեն նվիրվածին», «իրեն նվիրվածին առանձնացնում է իր համար»:
Կամ՝ «Զոհեր մատուցեք որպես ճիշտն անող մարդիկ»: