Սաղմոսներ 41։1-13

  • Աղոթք՝ հիվանդության անկողնում

    • Աստված օգնության ձեռք է մեկնում հիվանդին (3)

    • Դավաճանված՝ մտերիմ ընկերոջ կողմից (9)

Նվագավարին: Դավթի երգը: 41  Երջանիկ է նա, ով հոգ է տանում խեղճին.+ Նեղության օրը Եհովան նրան կփրկի:   Եհովան աչքը նրա վրա կպահի, նրա կյանքը կպահպանի: Երկրի բնակիչները այդպիսի մարդուն երանի կտան,+Աստված թշնամիների կամքին չի հանձնի նրան:+   Երբ նա իր անկողնում հիվանդ պառկած լինի,+Եհովան օգնության ձեռք կմեկնի,Հիվանդության ժամանակ նրան հոգ կտանի:*   Ես ասացի. «Ո՛վ Եհովա, իմ հանդեպ բարեհաճ եղիր:+ Քո դեմ մեղք եմ գործել,+ խնդրում եմ, ինձ բուժիր»:+   Թշնամիներս չարակամությամբ ասում են իմ մասին. «Ե՞րբ պիտի մեռնի, ու նրա անունը ջնջվի»:   Երբ նրանցից մեկն ինձ այցի է գալիս, կեղծավորություն է անում,Իմ մասին չարախոսելու նյութ է հավաքում,Հետո գնում է և ամենուր տարածում:   Բոլոր ինձ ատողները իրար հետ փսփսում են,Իմ դեմ չարիք են ծրագրում և ասում են.   «Սոսկալի ցավ է եկել նրա գլխին,Անկողին է ընկել, էլ ոտքի չի կանգնի»:+   Անգամ ընկերս է իմ դեմ դուրս եկել՝*Նա, ում վստահել եմ,+ ով իմ հացն է կերել:+ 10  Բայց դու, ո՛վ Եհովա, գթա ինձ և օգնիր՝ ոտքի ելնեմ,Որ կարողանամ նրանց հատուցել: 11  Ես կիմանամ, որ հաճելի եմ քեզ,Եթե հաղթանակած չհրճվեն թշնամիներս:+ 12  Դու ինձ աջակցում ես, որովհետև նվիրված եմ քեզ,+Ինձ հավիտյան քո կողքին կպահես:*+ 13  Փա՜ռք Եհովային՝ Իսրայելի Աստծուն,Հավիտենությունից հավիտենություն:+ Ամեն և ամեն:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «դու կփոխես նրա ողջ անկողինը»:
Բռց.՝ «իր կրունկը իմ դեմ բարձրացրել»:
Բռց.՝ «երեսիդ առաջ կդնես»: