Սաղմոսներ 43։1-5

  • Աստված՝ Դատավորը, փրկում է

    • «Ուղարկիր քո լույսն ու ճշմարտությունը» (3)

    • «Ինչո՞ւ եմ այսպես հուսահատված» (5)

    • «Ես կսպասեմ Աստծուն» (5)

43  Ո՛վ Աստված, ինձ դատիր,+Անօրեն* ազգի դեմ իմ դատական գործում ինձ պաշտպանիր,+Խաբեբա և անարդար մարդուց ինձ փրկիր:   Չէ՞ որ դու իմ Աստվածն ես, իմ ամրոցը:+ Ինչո՞ւ ես ինձ լքել,Ինչո՞ւ պիտի, թշնամուցս հալածված, վշտահար շրջեմ:+   Ուղարկիր քո լույսն ու ճշմարտությունը:+ Թող դրանք ինձ առաջնորդեն,+Դեպի քո սուրբ լեռը, վեհապանծ խորանը բերեն:+   Այդժամ ես կմոտենամ Աստծու զոհասեղանին,+Իմ Աստծուն՝ իմ ցնծության աղբյուրին: Քնարով կգովերգեմ քեզ,+ ո՜վ իմ Աստված, Աստվա՜ծ իմ:   Ինչո՞ւ եմ այսպես հուսահատված,Ինչո՞ւ է ներսս փոթորկված: Ես կսպասեմ Աստծուն,+Դեռ կգովերգեմ նրան՝ իմ մեծ Փրկչին, իմ Աստծուն:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «Անհավատարիմ»: