Սաղմոսներ 44։1-26
Նվագավարին: Կորխի որդիների երգը:+ Մասքիլ:*
44 Ո՛վ Աստված, մենք լսել ենք,Մեր նախահայրերը պատմել են մեզ,+Պատմել են այն ամենը, ինչ արել ես նրանց օրերում՝Վաղեմի ժամանակներում:
2 Դու մյուս ազգերին դուրս ես քշել+Եվ նրանց տեղը մեր հայրերին բնակեցրել:+
Դու ջախջախել ես ազգերին ու դուրս վռնդել:+
3 Մեր հայրերը երկրին տիրացան ոչ իրենց սրով+Եվ հաղթանակեցին ոչ իրենց բազկով,+Այլ շնորհիվ քո աջի, քո բազկի+ ու բարեհաճության,*Քանի որ հավանությունդ ունեցան:+
4 Ո՜վ Աստված, դու ես իմ Արքան:+
Թող քո հրամանով Հակոբը հասնի լիակատար հաղթության:*
5 Քո օգնությամբ հետ կմղենք մեր հակառակորդներին,+Քո անունով ոտնակոխ կանենք մեր դեմ դուրս եկողներին:+
6 Հույսս իմ աղեղի վրա չեմ դրել,Իմ սուրը չի կարող ինձ փրկել:+
7 Մեր թշնամիներից դու ես մեզ ազատել,+Մեզ ատողներին դու ես ամոթով թողել:
8 Ո՜վ Աստված, օրնիբուն քեզ կգովաբանենք,Քո անունը հավիտյան կգովերգենք: (Սելա)
9 Բայց հիմա դու մեզ մերժել ու ամոթահար ես արել,Պատերազմի դուրս չես գալիս մեր զորքի հետ:
10 Մեր հակառակորդի առաջ մեզ փախուստի ես մատնում,+Մեզ ատողները իրենց ուզածը հափշտակում են ու տանում:
11 Թողնում ես՝ թշնամին հոշոտի մեզ, ինչպես ոչխարների,Մեզ ցիրուցան ես արել մինչև ծայրերը երկրի:+
12 Քո ժողովրդին գրեթե ձրի ես վաճառում,+Այդ վաճառքից շահույթ չես ունենում:
13 Մեզ արհամարհելի ես դարձնում մեր հարևանների աչքում,Մեր շուրջը եղողների ծաղրուծանակին ես մեզ արժանացնում:
14 Ժողովուրդների մեջ դու մեզ առակ ես դարձնում,+Մեզ նայելիս ազգերը հեգնանքով իրենց գլուխն են շարժում:
15 Ողջ օրն ինձ նվաստացած եմ զգում,Ամոթից գլուխս չեմ բարձրացնում,
16 Քանի որ նրանց ծաղրանքներն ու վիրավորանքներն եմ լսում,Քանի որ մեր թշնամին վրեժ է առնում:
17 Այս ամենը մեր գլխին է եկել,Բայց մենք քեզ չենք մոռացել,Քո ուխտը չենք դրժել,+
18 Մեր սիրտը քեզնից չի հեռացել,Մեր ոտքերը քո ուղուց չեն շեղվել:
19 Այնինչ շնագայլերի այս բնակավայրումԴու մեզ ջախջախել ու թանձր խավարով ես պատել:
20 Եթե մոռացել ենք մեր Աստծու անունը,Եթե ձեռքներս տարածած՝ օտար աստծու ենք աղոթում,
21 Մի՞թե Աստված չի պարզի այդ ամենը,Չէ՞ որ նա գիտի սրտի գաղտնիքները:+
22 Հանուն քեզ՝ շարունակ մահվան առաջ ենք կանգնում,Մեզ մորթվելու ենթակա ոչխարներ են համարում:+
23 Վեր կաց, Եհո՛վա, ինչո՞ւ ես այդպես լուռ, ասես քնի մեջ:+
Զարթնիր, մեզ օգնիր, մեզ մեկընդմիշտ մի՛ լքիր:+
24 Ինչո՞ւ ես մեզնից երես դարձնում,Մեր տառապանքն ու կեղեքումը մոռացության մատնում:
25 Մենք հավասարեցվել ենք հողին,Տապալվել ենք գետնին:+
26 Վեր կաց, մեզ օգնական եղիր,+Քո հավատարիմ սիրուց մղված՝ մեզ փրկիր:*+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «երեսի լույսի»:
^ Կամ՝ «Մեծ փրկություն շնորհիր Հակոբին»:
^ Բռց.՝ «փրկագնիր»: