Սաղմոսներ 45։1-17

  • Օծյալ թագավորի ամուսնությունը

    • Նրա խոսքը վայելուչ է (2)

    • «Աստված առհավետ քո գահն է» (6)

    • Թագավորն իր հարսնացուի գեղեցկությանն է փափագում (11)

    • Որդիները իշխաններ են նշանակվում ողջ երկրում (16)

Նվագավարին: «Շուշանները» մեղեդիով: Կորխի որդիների երգը:+ Մասքիլ:* Սիրո երգ: 45  Մի լավ բանից սիրտս հուզված է,Եվ ինչ որ երգելու եմ, թագավորի մասին է:+ Թող լեզուս ինձ համար լինիԻնչպես մի գրիչ՝+ հմուտ գրագրի ձեռքին:+   Մարդկանց որդիների մեջ գեղեցկագույնն ես,Վայելուչ խոսք է հորդում շուրթերիցդ:+ Դրա համար էլ Աստված հավիտենական օրհնություն է տվել քեզ:+   Ո՛վ հզոր,+ սուրդ մեջքիդ կապիր,+Վայելչություն և շքեղություն հագիր:+   Դեպի հաղթանակ սլացիր քո փառքով,+Արշավիր հանուն խոնարհների, հանուն ճշմարտության ու արդարության:+ Դու ակնածալից բաներ կանես քո աջով:*   Ո՛վ թագավոր, սուր են քո նետերը. Թշնամիներիդ սրտի մեջ են մխրճվում,+Ժողովուրդներին քո առաջ տապալում:+   Աստված առհավետ քո գահն է,*+Քո թագավորության գավազանը արդարության գավազան է:+   Դու սիրում ես արդարությունը+ և ատում անօրենությունը:+ Դրա համար էլ Աստված՝ քո Աստվածը, քեզ յուղով օծել+ էԵվ ավելի մեծ ուրախություն է պարգևել,+ քան մյուս թագավորներին:*   Բոլոր հագուստներդ օծված են զմուռսի,* հալվեի* և կասիայի* բույրով: Դու ուրախանում ես փղոսկրազարդ շքեղ պալատից լսվող լարային գործիքների մեղեդիներով:   Արքայադուստրերն են քո պալատական տիկնանց կազմում,Իսկ թագուհին, Օֆիրի ոսկով+ զարդարված, կանգնած է քո աջ կողմում: 10  Լսիր, դո՛ւստր իմ, ականջ դիր,Քո ժողովրդին ու քո հոր տունը մոռացիր: 11  Թագավորը քո գեղեցկությանը կփափագի,Նա քո տերն է. նրա առաջ խոնարհվիր: 12  Տյուրոսի մարդիկ* նվերով քեզ կայցելեն,Ամենահարուստները բարեհաճությունդ կփնտրեն:* 13  Թագավորի դուստրը իր ողջ վայելչությամբ սպասում է պալատում,Հագին մի զգեստ է՝ ոսկով զարդարուն: 14  Շքեղահյուս* հագուստով նա ներս կբերվի թագավորի մոտ,Իրեն ուղեկցող կույս ընկերուհիներն էլ կբերվեն նրա* մոտ: 15  Նրանք ուրախությամբ ու ցնծությամբ ներս կբերվեն,Թագավորի պալատ կմտնեն: 16  Ո՛վ արքա, քո նախահայրերին որդիներդ կփոխարինեն,Ողջ երկրում դու նրանց իշխաններ կնշանակես:+ 17  Սերնդեսերունդ անունդ կհռչակեմ,+Եվ ժողովուրդները հավիտյանս հավիտենից քեզ կգովերգեն:

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Մասքիլ»:
Բռց.՝ «Աջ ձեռքդ ակնածալից բաներ կսովորեցնի քեզ»:
Կամ՝ «քո գահի հիմքն է»:
Կամ՝ «Դավթի սերնդի մյուս թագավորներին»:
Թանկարժեք, անուշաբույր խեժ:
Անուշաբույր բուսանյութ, որն, ըստ ամենայնի, ստանում էին Aquilaria ընտանիքին պատկանող ծառատեսակից (սա դեղաբույս հալվեն չէ):
Անուշաբույր բուսանյութ, որը ստանում էին դարչնենիների ցեղի ծառատեսակից:
Բռց.՝ «դուստրը»:
Բռց.՝ «քո երեսը կփափկացնեն»:
Կամ հնարավոր է՝ «Ասեղնագործ»:
Բռց.՝ «քեզ»: