Սաղմոսներ 46։1-11

  • «Աստված մեր ապաստանն է»

    • Աստծու զարմանահրաշ գործերը (8)

    • Աստված երկրով մեկ դադարեցնում է պատերազմները (9)

Նվագավարին: Կորխի որդիների երգը:+ Ալամոթ:* 46  Աստված մեր ապաստանն է, նա է մեզ զորացնում,+Նրանից միշտ կարող ենք օգնություն ստանալ մեր նեղ օրում:+   Դրա համար էլ վախով չենք լցվի, թեկուզև երկիրը ցնցվի,Թեկուզև լեռները փլվեն ու ծովի խորքերը սուզվեն,+   Թեկուզև ծովի ջրերը շառաչեն ու փրփրեն,+Եվ լեռները ծովի ալեկոծումից սասանվեն: (Սելա)   Մի գետ իր վտակներով ուրախություն է բերում Աստծու քաղաքին՝+Բարձրյալի սուրբ ու վեհապանծ բնակավայրին:*   Աստված է այդ քաղաքում.+ այն տապալել չի լինի: Արևածագին Աստված օգնության կհասնի:+   Ազգերը մոլեգնել էին,Թագավորությունները տապալվում էին,Բայց երբ Աստծու ձայնը թնդաց, երկիրը վախից հալվեց:+   Զորքերի տեր Եհովան մեզ հետ է,+Հակոբի Աստվածը մեզ համար ապահով ապաստան է: (Սելա)   Եկեք ու տեսեք Եհովայի գործերը,Այն զարմանահրաշ բաները, որ նա անում է երկրի վրա.   Նա երկրով մեկ դադարեցնում է պատերազմները,+Կոտրում է աղեղը և փշրում նիզակը,Հրի է մատնում ռազմակառքերը:* 10  «Հանձնվեք, իմացեք, որ ես եմ Աստված: Ես կմեծարվեմ ազգերի մեջ,+Կմեծարվեմ երկրի վրա»:+ 11  Զորքերի տեր Եհովան մեզ հետ է,+Հակոբի Աստվածը մեզ համար ապահով ապաստան է:+ (Սելա)

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Ալամոթ»:
Կամ՝ «խորանին»:
Կամ հնարավոր է՝ «վահանները»: