Սաղմոսներ 47։1-9

  • Աստված ողջ երկրի Թագավորն է

    • Եհովան ակնածանք է ներշնչում (2)

    • Գովերգեք Աստծուն (6, 7)

Նվագավարին: Կորխի որդիների երգը:+ 47  Ո՛վ բոլոր ժողովուրդներ, ծափ տվեք,Հաղթական և ուրախ բացականչություններով Աստծուն գովաբանեք:   Ակնածանք է ներշնչում Եհովան՝ Բարձրյալը,+Նա է ողջ երկրի մեծ Թագավորը:+   Նա ազգերին մեզ է հպատակեցնում,Ժողովուրդներին մեր ոտքերի տակ է դնում:+   Նա է մեզ համար ընտրում մեր ժառանգությունը՝+Իր սիրելի Հակոբի պարծանքը:+ (Սելա)   Ցնծության աղաղակների ներքո վեր է բարձրացել Աստված,Եղջերափողի* հնչյունների տակ վեր է բարձրացել Եհովան:   Գովերգեք* Աստծուն, գովերգեք: Գովերգեք մեր Թագավորին, գովերգեք:   Չէ՞ որ Աստված ողջ երկրի Թագավորն է.+ Գովերգեք նրան ու խոհեմությամբ վարվեք:   Աստված ազգերի Թագավորն է դարձել,+Աստված իր սուրբ գահին է նստել:   Ազգերի առաջնորդները հավաքվելԵվ Աբրահամի Աստծու ժողովրդին են միացել,Որովհետև Աստծու իշխանության տակ են երկրի ղեկավարները,*Նա ամենքից բարձրն է ու մեծարվածը:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «Շեփորի»:
Կամ՝ «Նվագակցությամբ գովերգեք»:
Բռց.՝ «վահանները»: