Սաղմոսներ 48։1-14

  • Սիոնը Մեծ Թագավորի քաղաքն է

    • Ամբողջ երկրի ուրախությունը (2)

    • Զննեք քաղաքն ու դրա աշտարակները (11-13)

Կորխի որդիների երգը:+ 48  Մեծ է Եհովան և ամենայն գովաբանության արժանի,Թող իր քաղաքում՝ իր սուրբ լեռան վրա, մեր Աստված փառաբանվի:   Սիոն լեռը հեռվում՝ հյուսիսում, բարձր ու վեհաշուք է,Ամբողջ երկրի ուրախությունն է,+Մեծ Թագավորի քաղաքն է:+   Դրա ամուր աշտարակներում Աստված հայտնի է դարձրել,Որ ինքն ապահով ապաստան է:+   Ահա թագավորները հավաքվեցին,*Միասնաբար քաղաքի դեմ արշավեցին:   Բայց այն տեսնելով՝ ապշեցինԵվ խուճապահար փախուստի դիմեցին:   Ահուդողի մեջ ընկան,Ծննդաբերող կնոջ նման ցավից կուչ եկան:   Ո՛վ Աստված, արևելյան քամով դու խորտակում ես թարսիսյան նավերը:   Մեր լսածը հիմա մեր աչքով ենք տեսնումԶորքերի տեր Եհովայի քաղաքում՝ մեր Աստծու քաղաքում. Աստված այն ընդմիշտ ապահով է պահում:+ (Սելա)   Ո՛վ Աստված, քո տաճարումՀավատարիմ սիրուդ մասին ենք խորհրդածում:+ 10  Ո՛վ Աստված, ինչպես քո անունն է ամենուր թնդում,Այնպես էլ քո գովքն է երկրով մեկ հնչում:+ Զորավոր ձեռքդ միշտ արդարություն է գործում:+ 11  Քո արդար դատավճիռներով թող ցնծա Սիոն լեռը,+Թող ուրախանան Հուդայի քաղաքները:*+ 12  Սիոնի շուրջը պտտվեք, չորս կողմը շրջեք,Դրա աշտարակները հաշվեք,+ 13  Ուշադրություն դարձրեք դրա ամրություններին,*+Զննեք ամուր աշտարակները,Որ պատմեք գալիք սերունդներին: 14  Այս Աստվածն է մեր Աստվածը+ հավիտյան,Նա է մեզ առաջնորդելու դարեդար:*+

Ծանոթագրություններ

Կամ՝ «պայմանավորված հանդիպեցին»:
Բռց.՝ «դուստրերը»:
Կամ՝ «ամրացված պարիսպներին»:
Կամ հնարավոր է՝ «մինչև մեր մահը»: