Սաղմոսներ 49։1-20

  • Հարստությանը ապավինելը անմտություն է

    • Ոչ մի մարդ չի կարող մեկ ուրիշի փրկագնել (7, 8)

    • Աստված ազատում է գերեզմանի ճանկերից (15)

    • Հարստությունը չի կարող փրկել մահից (16, 17)

Նվագավարին: Կորխի որդիների երգը:+ 49  Լսեք, բոլո՛ր ժողովուրդներ,Ականջ դրեք, աշխարհի բոլո՛ր բնակիչներ՝   Լինեք հասարակ մարդ, թե նշանավոր,Լինեք հարուստ, թե չունևոր:   Բերանիցս իմաստություն կբխի,Սրտիս խոհերում+ հասկացողություն կարտացոլվի:   Ուշադիր կլսեմ առակը,Քնար նվագելով՝ կբացատրեմ իմ հանելուկը:   Ես վախենալու պատճառ չունեմ դժվարին օրերում,+Երբ ինձ տապալել ցանկացողները ինձ չարիքով են շրջապատում:   Այդպիսի մարդիկ իրենց ունեցվածքի վրա են հույս դնում+Եվ իրենց մեծ հարստությամբ են պարծենում:+   Բայց նրանցից ոչ մեկը երբևէ չի կարող իր եղբորը փրկագնել,Նրա համար Աստծուն փրկագին վճարել+   (Այնքան բարձր է մարդու կյանքի փրկագինը,Որ նրանցից ոչ ոք երբևէ չի կարող վճարել այդ գինը),   Չի կարող այնպես անել, որ իր եղբայրը հավիտյան ապրի և գերեզման չիջնի:+ 10  Բոլորը տեսնում են, որ անգամ իմաստունն է մահանում,Հիմարն ու անխոհեմն էլ են վախճանվում+Եվ իրենց հարստությունը ուրիշներին թողնում:+ 11  Նրանց սրտի փափագն է, որ դարերով մնան իրենց տները,Սերնդեսերունդ՝ իրենց կացարանները: Նրանք իրենց անունով են կոչում իրենց կալվածքները: 12  Բայց մարդը, ինչքան էլ պատվարժան լինի, անվերջ չի ապրում,+Նա առավել չէ կենդանիներից, որոնց կյանքը վերջ է գտնում:+ 13  Ահա թե ուր է տանում հիմարներին իրենց բռնած ուղին+Եվ նրանց փուչ խոսքերով հիացողների՝ նրանց հետևողների ուղին: (Սելա) 14  Մորթվելու ոչխարների պես գերեզման* կգնան,Մահը կհովվի նրանց: Երբ օրը բացվի, արդարները կիշխեն նրանց վրա,+Նրանց հետքն անգամ չի մնա,+Պալատի փոխարեն գերեզմանը+ նրանց տունը կդառնա:+ 15  Իսկ ինձ Աստված գերեզմանի ճանկերից կազատի,*+Ինձ իր պաշտպանության տակ կառնի: (Սելա) 16  Մտավախություն մի՛ ունեցիր, երբ ինչ-որ մեկը հարստանում է,Երբ նրա տունը գնալով շքեղանում է, 17  Որովհետև երբ մեռնի, իր հետ ոչինչ չի տանի,+Նրա հարստությունն իր հետ գերեզման չի իջնի:+ 18  Ողջ կյանքում նա իրենով է հպարտանում+(Չէ՞ որ բարգավաճողները մարդկանց հիացմունքին են արժանանում),+ 19  Բայց ի վերջո իր հայրերի պես նա էլ կմեռնի,Նրանցից ոչ մեկը լույսն այլևս չի տեսնի: 20  Մարդը, ինչքան էլ պատվարժան լինի, եթե սա չի հասկանում,+Առավել չէ կենդանիներից, որոնց կյանքը վերջ է գտնում:

Ծանոթագրություններ

Եբր.՝ շեոլ: Նույնը՝ 14-րդ համարի երկրորդ մասում և 15-րդ համարում: Բառարանում տես «Գերեզման»:
Բռց.՝ «կփրկագնի»: