Սաղմոսներ 50։1-23

  • Աստված դատում է նվիրվածներին և անօրեններին

    • Զոհի հիման վրա Աստծու հետ կապած ուխտը (5)

    • «Աստված ինքն է Դատավորը» (6)

    • Աստծունն են բոլոր կենդանիները (10, 11)

    • Աստված քողազերծում է անօրեններին (16-21)

Ասափի երգը:+ 50  Աստվածների Աստվածը՝ Եհովան*+ է խոսում,Նա կանչում է երկրի բնակիչներինԱրևելքից մինչև արևմուտք:*   Աստված լույս է ճառագում Սիոնից՝Կատարյալ գեղեցկությամբ+ փայլող քաղաքից:   Մեր Աստված կգա, նա լուռ չի մնա:+ Նրա առջևից կրակն է սպառում,+Նրա շուրջը հողմն է մոլեգնում:+   Նա վկա է կանչում երկնքին ու երկրին,+Որպեսզի դատի իր ժողովրդին.+   «Ինձ մո՛տ հավաքեք ինձ նվիրվածներին,Որ զոհի հիման վրա ինձ հետ ուխտ կապեցին»:+   Երկինքը հռչակում է Աստծու արդարությունը,Աստված ինքն է Դատավորը:+ (Սելա)   «Լսիր, իմ ժողովո՛ւրդ, ես խոսելու եմ,Ո՛վ Իսրայել, քո դեմ վկայելու եմ:+ Ես Աստված եմ, քո Աստվածն եմ:+   Ձեր զոհերի համար չէ, որ դատապարտում եմ ձեզ,Ոչ էլ ձեր ողջակեզների համար, որ իմ առաջ են բերվում մշտապես:+   Ինձ պետք չեն ձեր տնից բերված ցլերըԵվ ձեր փարախներից բերված այծերը,+ 10  Որովհետև իմն են անտառի բոլոր կենդանիները,+Սարերում թափառող գազանները: 11  Բարձունքների բոլոր թռչուններին ես գիտեմ,+Դաշտերի անհամար կենդանիներն իմն են: 12  Թե քաղց զգայի, ձեզ չէի դիմի. Չէ՞ որ իմն է երկիրը և ամեն բարիքը երկրի:+ 13  Մի՞թե ես ցլերի միս եմ ուտելուԿամ այծերի արյուն եմ խմելու:+ 14  Աստծուն որպես զոհ ձեր երախտագիտությունն ընծայեք,+Բարձրյալին տված ձեր երդումները կատարեք:+ 15  Նեղության օրը ինձ օգնության կանչեք,+Ես կփրկեմ ձեզ, և դուք ինձ կփառաբանեք»:+ 16  Իսկ անօրենին Աստված կասի. «Ո՞վ է քեզ իրավունք տվել իմ կանոնների մասին պատմել+Եվ իմ ուխտի մասին խոսել:+ 17  Չէ՞ որ դու ատում ես իմ խրատը*Եվ արհամարհում ես իմ ասածները:*+ 18  Գողին հավանությամբ ես նայում,*+Անառակների* հետ ես ընկերանում: 19  Բերանդ վատ բաներ է տարածում,Լեզուդ ստեր է ասում:+ 20  Ուրիշների հետ նստում ու հարազատ եղբորդ դեմ ես խոսում,+Մորիցդ ծնվածի սխալներն ես նրանց հայտնում:* 21  Երբ այդպես էիր վարվում, ես լուռ էի մնում,Եվ դու կարծում էիր, թե քեզ պես եմ մտածում: Բայց հիմա ես քեզ կհանդիմանեմ,Քո դեմ մեղադրանք կներկայացնեմ:+ 22  Ինձ* մոռացողնե՛ր, խնդրում եմ, ուշադրություն դարձրեք այս ամենին,+Այլապես ձեզ կպատառոտեմ, ու փրկող չի լինի: 23  Ով որպես զոհ իր երախտագիտությունն է մատուցում, փառավորում է ինձ,+Եվ ով հաստատակամորեն ճիշտ ուղով է գնում, փրկություն կստանա ինձնից»:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «Աստվածայինը՝ Աստվածը՝ Եհովան»:
Կամ՝ «Արևածագից մինչև արևամուտ»:
Կամ՝ «ուսուցումը», «առաջնորդությունը»:
Բռց.՝ «քո հետևն ես գցում իմ խոսքերը»:
Կամ հնարավոր է՝ «Միանում ես գողին»:
Կամ՝ «Կողակցին դավաճանողների»:
Կամ՝ «Մորիցդ ծնվածին ես վարկաբեկում»:
Բռց.՝ «Աստծուն»: