Սաղմոսներ 51։1-19

  • Զղջացող մարդու աղոթքը

    • Մեղավոր՝ սկզբնավորման պահից (5)

    • «Մաքրագործիր ինձ, որ ես մեղքից մաքրվեմ» (7)

    • «Մաքուր սիրտ ստեղծիր իմ ներսում» (10)

    • Աստծուն հաճելի է զղջումից ընկճված սիրտը (17)

Նվագավարին: Դավթի երգը, որը նա շարադրեց, երբ Բերսաբեի+ հետ նրա արած անբարոյականությունից հետո Նաթան մարգարեն եկավ նրա մոտ: 51  Ո՛վ Աստված, քո հավատարիմ սիրուց մղված՝ իմ հանդեպ բարեհաճ եղիր,+Քո մեծ գթասրտությունից մղված՝ հանցանքներս ջնջիր:+   Հանցանքիս աղտից ինձ մաքրիր,+Իմ մեղքը սրբիր:+   Ես լավ գիտակցում եմ հանցանքս,Միշտ աչքիս առաջ է* մեղքս:+   Գլխավորապես քո դեմ* եմ մեղք գործել,+Ինչը քո աչքին չար է, դա եմ արել,+Այնպես որ դու ճիշտ ես քո խոսքերում,Արդարացի ես քո դատաստանում:+   Ահա իմ ծնված օրից ես հանցավոր եմ,Մորս արգանդում իմ սկզբնավորման պահից մեղավոր եմ:+   Քեզ հաճելի է, երբ մարդն անկեղծ է իր սրտում,+Ուսուցանիր ինձ, որ ճշմարիտ իմաստությունն ըմբռնեմ սրտիս խորքում:*   Զոպայով* մաքրագործիր ինձ, որ ես մեղքից մաքրվեմ,+Լվա ու մաքրիր ինձ, որ ձյունից ճերմակ լինեմ:+   Օգնիր, որ նորից հաճույքով լսեմ ցնծության և ուրախության ձայները,Որ առողջանան* քո ձեռքով փշրված իմ ոսկորները:+   Իմ մեղքերից հայացքդ թեքիր,+Իմ բոլոր սխալները ջնջիր:+ 10  Ո՛վ Աստված, մաքուր սիրտ ստեղծիր իմ ներսում+Եվ տուր նոր ոգի,+ որ վճռականությամբ է լեցուն: 11  Ինձ մի՛ զրկիր քո հավանությունից*Եվ քո սուրբ ոգին մի՛ վերցրու ինձնից: 12  Թող որ նորից զգամ այն ուրախությունը,Որ բերում է քո տված փրկությունը:+ Իմ մեջ բոցավառիր քեզ հնազանդվելու ցանկությունը: 13  Եվ ես օրինազանցներին կճանաչեցնեմ քո ուղիները,+Որ քեզ մոտ վերադառնան մեղսագործները: 14  Արյունապարտությունից փրկիր ինձ,+ ո՛վ Աստված, իմ փրկի՛չ Աստված,+Որ քո արդարության մասին հռչակեմ՝ ուրախությամբ լցված:+ 15  Ո՛վ Եհովա, բացիր շուրթերիս կապանքը,Որ քեզ գովաբանի իմ բերանը:+ 16  Չէ՞ որ դու զոհ չես ուզում,Այլապես ես այն կմատուցեի քեզ:+ Չի ուրախացնում քեզ ոչ մի ողջակեզ:+ 17  Զղջումից ճմլվող սիրտն* է Աստծուն հաճելի զոհը: Ո՜վ Աստված, դու չես մերժի* կոտրված ու ընկճված սիրտը:+ 18  Գթասիրտ եղիր և Սիոնի հետ բարությամբ վարվիր,Երուսաղեմի պարիսպները վերաշինիր: 19  Այդժամ քեզ հաճելի կլինեն անարատությամբ մատուցված զոհերը,Հրկիզվող զոհերն ու ողջակեզները,Եվ ցլեր կմատուցվեն զոհասեղանիդ վրա:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «մտքումս է»:
Բռց.՝ «Միայն քո դեմ»:
Կամ՝ «իմ ներքին մարդը ըմբռնի»:
Բույս: Բառարանում տես «Զոպա»:
Բռց.՝ «ուրախանան»:
Բռց.՝ «քո երեսից մի՛ գցիր»:
Կամ՝ «ոգին»:
Կամ՝ «արհամարհի»: