Սաղմոսներ 52։1-9

  • Վստահել Աստծու հավատարիմ սիրուն

    • Զգուշացում՝ չար գործերով պարծեցողներին (1-5)

    • Աստծուն անտեսողները իրենց հարստությանն են վստահում (7)

Նվագավարին: Մասքիլ:* Դավթի երգը: Շարադրվել է այն դեպքից հետո, երբ եդոմացի Դովեկը գնացել ու Սավուղին հայտնել էր, որ Դավիթը Աքիմելեքի տուն էր եկել:+ 52  Ո՛վ ուժի տեր մարդ, ինչո՞ւ ես քո չար գործերով պարծենում:+ Չգիտե՞ս, որ Աստծու հավատարիմ սերը միշտ է դրսևորվում:+   Ածելիի պես սուր քո լեզուն+Դավ է նյութում ու խաբում:+   Դու ոչ թե բարին ես սիրում, այլ չարը,Ստելը, ոչ թե ճիշտն ասելը: (Սելա)   Դու, որ ստեր ես խոսում,Սիրում ես ամեն խոսք, որ վնաս է բերում:   Աստված քեզ առհավետ կտապալի,+Կբռնի քեզ ու քո վրանից դուրս կհանի,+Երկրից՝ ապրողների միջից, արմատախիլ կանի:+ (Սելա)   Արդարները կտեսնեն դա և ակնածանքով կլցվեն,+Նրանք կծիծաղեն չարագործի վրա ու կասեն.+   «Նայե՛ք, սա այն մարդն է, ով Աստծուն իր ապաստանը* չդարձրեց,+Այլ իր մեծ հարստությանը վստահեց+Եվ իր չար ծրագրերին ապավինեց»:   Իսկ ես նման կլինեմ Աստծու տան մեջ տնկված փարթամ ձիթենու. Ես ընդմիշտ և հավիտյան վստահում եմ Աստծու հավատարիմ սիրուն:+   Քո արածների համար քեզ կգովաբանեմ առհավետ,+Քեզ նվիրվածների առաջ ցույց կտամ վստահությունս քո անվան հանդեպ.+ Չէ՞ որ այն անզուգական է:*

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Մասքիլ»:
Կամ՝ «ամրոցը»:
Կամ՝ «այդպես անելը լավ է»: