Սաղմոսներ 53։1-6
Նվագավարին: Մախալաթ:* Մասքիլ:* Դավթի երգը:
53 Հիմարներն ասում են իրենց սրտում.
«Եհովա գոյություն չունի»:+
Նրանց գործերը անարդար են, կեղտոտ ու նողկալի,Չկա մեկը, որ բարին անի:+
2 Աստված երկնքից նայում է մարդկանց որդիներին,+Որ տեսնի՝ հասկացողություն ունեցող մեկը կգտնվի՞,Կա՞ մեկը, որ Եհովային փնտրի:+
3 Բայց բոլորն էլ ճանապարհից շեղվել են,Բոլորն էլ ապականվել են,Բարին անող մեկը չկա,Գեթ մեկն էլ չկա:+
4 Ի՞նչ է, մեղսագործները ոչինչ չե՞ն հասկանում,Որ հացի պես խժռում են իմ ժողովրդին:
Նրանք աղոթք չեն ուղղում Եհովային:+
5 Սակայն ահ ու սարսափ կպատի նրանց,Այնպիսի սարսափ, որ անծանոթ է նրանց:*
Ձեզ վրա հարձակվողների ոսկորները ցիրուցան կանի Աստված:
Դուք նրանց խայտառակ կանեք, որովհետև Եհովան մերժել է նրանց:
6 Երանի՜ Իսրայելի համար փրկություն գար Սիոնից:+
Եվ երբ Եհովան իր ժողովրդին վերադարձնի գերությունից,Թող որ Հակոբն ուրախանա, թող Իսրայելը ցնծա:
Ծանոթագրություններ
^ Կամ հնարավոր է՝ «Այնտեղ, որտեղ վախենալու ոչինչ չկար»: