Սաղմոսներ 56։1-13
Նվագավարին: «Լռակյաց աղավնին՝ հեռավոր վայրերում» երգի մեղեդիով: Միքթամ:* Դավթի երգը, որը նա շարադրեց այն դեպքից հետո, երբ փղշտացիները նրան բռնեցին Գեթում:+
56 Ո՜վ Աստված, բարեհաճ եղիր իմ հանդեպ,Որովհետև մարդիկ ինձ վրա են հարձակվում,Ամեն օր մարտնչում են իմ դեմ և ինձ նեղում:
2 Ոսոխներս օրնիբուն վրա են տալիս ու կծոտում,Շատ մարդիկ մեծամտաբար իմ դեմ են կռվում:
3 Երբ վախենում եմ,+ քեզ եմ ապավինում:+
4 Ես ապավինում եմ ԱստծունԵվ իր տված խոսքի համար նրան գովաբանում:
Ես Աստծուն եմ ապավինում ու չեմ վախենում.
Չնչին մարդ արարածը ի՞նչ կարող է ինձ անել:+
5 Ամեն օր նրանք ի վնաս ինձ են գործում,Միայն ինձ չարիք պատճառելու մասին են մտածում:+
6 Դարան են մտնում, որ վրաս հարձակվեն,Հետևում են իմ ամեն քայլին՝+Առիթ փնտրելով, որ կյանքս խլեն:+
7 Ո՛վ Աստված, իրենց չարության համար դու նրանց պատժիր,Քո բարկությամբ ազգերին տապալիր:+
8 Դու գիտես թափառական կյանքիս ամեն մի քայլը:+
Քո տկի մեջ հավաքիր իմ արցունքները,+Գրքիդ մեջ գրված է դրանց թիվը:+
9 Երբ Աստծուն օգնության կանչեմ,Թշնամիներս հենց նույն օրը կնահանջեն:+
Աստված ինձ հետ է. դա ես հաստատ գիտեմ:+
10 Ես ապավինում եմ ԱստծունԵվ իր տված խոսքի համար նրան գովաբանում:
Եհովային եմ ապավինումԵվ իր տված խոսքի համար նրան փառաբանում:
11 Ես Աստծուն եմ ապավինում ու չեմ վախենում.+
Չնչին մարդ արարածը ի՞նչ կարող է ինձ անել:+
12 Ո՜վ Աստված, իմ պարտքն է կատարել քեզ տված երդումներս,+Քեզ կմատուցեմ երախտագիտության խոսքերս.+
13 Չէ՞ որ դու ինձ մահից փրկել ես,+Չես թողել՝ ոտքերս սայթաքեն,+Որ ես, ո՜վ Աստված, քո առաջ քայլեմԵվ կյանքի լույսը տեսնեմ:+