Սաղմոսներ 58։1-11

  • Կա Աստված, ով դատում է երկիրը

    • Անօրեններին պատժելու աղերսանք (6-8)

Նվագավարին: «Մի՛ կործանիր» երգի մեղեդիով: Դավթի երգը: Միքթամ:* 58  Ո՛վ մարդիկ, եթե լուռ եք մնում,Էլ ինչպե՞ս կարող եք արդարության մասին խոսել,+Ինչպե՞ս կարող եք արդար դատել:+   Դուք ձեր սրտում անարդարություն եք ծրագրում,+Ձեր ձեռքերը բռնություն են սփռում ողջ երկրում:+   Անօրենները սխալ ուղով են գնում* ծնված օրվանից,Ստախոսներ են, որոնք ի ծնե շեղվել են ճանապարհից:   Օձի թույն են նրանց խոսքերը,+Նրանք խուլ են, ինչպես կոբրան, որ փակում է իր ականջը.   Նա չի լսում հմայողների ձայնը,Ինչքան էլ վարպետորեն անեն իրենց հմայությունը:   Ո՛վ Աստված, փշրիր նրանց ատամները: Ո՛վ Եհովա, կոտրիր այդ առյուծների ծնոտները:   Ինչպես ջրերն են ցամաքում, թող այդպես չքվեն նրանք,Թող Աստված ճկի իր աղեղը և իր նետերով տապալի նրանց:   Թող նրանք խխունջի պես չորանան,*Թող արև չտեսնեն անկենդան ծնված մանկան նման:   Վառվող փշաթփի տաքությունը ձեր կաթսաներին դեռ չհասած՝Բոլոր ճյուղերը՝ թաց թե այրվող, հողմով կսրբի-կտանի Աստված:+ 10  Արդարը կուրախանա՝ տեսնելով Աստծու վրեժը,+Անօրենների արյան մեջ կթաթախի իր ոտքերը:+ 11  Այդժամ մարդիկ կասեն. «Իսկապես վարձատրվում է արդարը:+ Իսկապես կա Աստված, ով դատում է երկիրը»:+

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Միքթամ»:
Կամ՝ «ապականված են»:
Բռց.՝ «հալվեն»: