Սաղմոսներ 59։1-17

  • Աստված վահան է և ապաստան

    • «Նենգ դավաճանների հանդեպ գթասիրտ մի՛ եղիր» (5)

    • «Ես կերգեմ քո զորության մասին» (16)

Նվագավարին: «Մի՛ կործանիր» երգի մեղեդիով: Դավթի երգը: Միքթամ:* Շարադրվել է այն դեպքից հետո, երբ Սավուղը մարդիկ էր ուղարկել, որ հսկեն Դավթի տունը ու սպանեն նրան:+ 59  Իմ Աստվա՛ծ, ազատիր ինձ իմ թշնամիներից,+Պաշտպանիր իմ դեմ դուրս եկողներից:+   Ազատիր ինձ չարագործներից,Փրկիր արյունարբու մարդկանցից:   Ահա դարան մտած՝ ինձ են սպասում,+Զորավորները ինձ վրա են հարձակվում,Այնինչ, ո՛վ Եհովա, ես չեմ ըմբոստացելՈւ մեղք չեմ գործել:+   Թեև ես սխալ բան չեմ արել,Բայց նրանք հապճեպորեն ինձ վրա հարձակում են պատրաստում: Լսիր իմ օգնության կանչը և տես, թե ինչ են անում:   Չէ՞ որ դու Իսրայելի Աստվածն ես, ո՛վ Զորքերի տեր Եհովա Աստված:+ Վեր կաց ու բոլոր ազգերի գործերը քննիր,Նենգ դավաճանների հանդեպ գթասիրտ մի՛ եղիր:+ (Սելա)   Ինձ բռնելու համար նրանք վերադառնում են ամեն իրիկուն,+Շան+ պես գռմռում* են ու գաղտագողի շրջում քաղաքում:+   Տես՝ նրանց բերանից ինչեր են թափվում,Ասես սրեր լինեն նրանց խոսքերը:*+ Նրանք ասում են. «Ո՞վ է լսում»:+   Բայց դու, ո՛վ Եհովա, նրանց վրա կծիծաղես,+Այդ բոլոր ազգերին դու կծաղրես:+   Իմ զորությա՛ն Աղբյուր, ես արթուն կսպասեմ քեզ,+Որովհետև, ո՛վ Աստված, իմ ապահով ապաստանը դու ես:+ 10  Աստված, ով սիրում է ինձ հավատարիմ սիրով, օգնության կհասնի ինձ,+Աստծու շնորհիվ ես հաղթանակած կնայեմ թշնամիներիս:+ 11  Միանգամից մի՛ սպանիր նրանց,Որ իմ ժողովուրդը դա երբեք չմոռանա: Քո զորությամբ նրանց դարձրու թափառական,Ցած գլորիր նրանց, ո՛վ Եհովա, մեր Վահա՛ն:+ 12  Թող նրանց հպարտությունը ծուղակը գցի նրանց+Իրենց բերանից բխող մեղսալի խոսքերի, իրենց ասածների համար,Իրենց անեծքների և սուտ խոսքերի համար: 13  Ցասումով լցված՝ բնաջնջիր նրանց,+Բնաջնջիր նրանց, որ վերանան: Թող իմանան, որ Աստված է իշխում Հակոբի վրա,Աստված է իշխում ողջ երկրի վրա:+ (Սելա) 14  Ինձ բռնելու համար թող նրանք վերադառնան ամեն իրիկուն,Թող շան պես գռմռան ու գաղտագողի շրջեն քաղաքում:+ 15  Թող այս ու այն կողմ ընկնեն, որ ուտելիք փնտրեն,+Թող չկշտանան ու գիշերելու տեղ չգտնեն: 16  Իսկ ես կերգեմ քո զորության մասին,+Առավոտյան ուրախ կպատմեմ քո հավատարիմ սիրո մասին,Որովհետև դու իմ ապահով ապաստանն ես,+Նեղության օրը իմ պատսպարանն ես:+ 17  Իմ զորությա՛ն Աղբյուր, ես կգովերգեմ* քեզ,+Որովհետև, ո՛վ Աստված, իմ ապահով ապաստանը դու ես,Դու հավատարիմ սիրով ինձ սիրող Աստվածն ես:+

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Միքթամ»:
Կամ՝ «հաչում»:
Բռց.՝ «շուրթերը»:
Կամ՝ «նվագակցությամբ կգովերգեմ»: