Սաղմոսներ 60։1-12

  • Աստված պարտության է մատնում թշնամիներին

    • Անիմաստ է մարդկանցից փրկություն սպասել (11)

    • «Աստված է մեզ զորացնելու» (12)

Նվագավարին: «Շուշան, որը հիշեցման համար է»: Միքթամ:* Դավթի երգը: Նախատեսված է ուսուցանելու համար: Շարադրվել է այն դեպքից հետո, երբ Դավիթը կռվեց Արամ-Նահարայիմի և Արամ-Զոբայի զորքերի դեմ, իսկ Հովաբը հետ գնաց և Աղի հովտում ջախջախեց եդոմացիներին՝ կոտորելով 12 000 մարդ:+ 60  Ո՛վ Աստված, դու մեզ մերժեցիր,Մեր պաշտպանությունը ճեղքեցիր:+ Մեզ վրա բարկացել էիր, բայց հիմա մեզ հետ ընդունիր:   Դու երկիրը ցնցեցիր, դու այն ճեղքեցիր: Երկիրը փլուզվում է. դրա ճեղքերը փակիր:   Դու քո ժողովրդին նեղության մատնեցիր,Մենք երերում ենք, քանի որ մեզ գինի խմեցրիր:+   Ազդանշան տուր* նրանց, ովքեր վախենում են քեզնից,Որ փախչեն և խույս տան թշնամու նետերից: (Սելա)   Պատասխանիր ու քո զորավոր* ձեռքով փրկիր մեզ,Որ ազատվեն ծառաներդ, ում դու սիրում ես:+   Սուրբ Աստված ասել է.* «Ես ուրախությամբ Սյուքեմը ժառանգություն կտամ, ում որ ուզեմ,+Սոկքոթի հովիտը* կչափեմ ու կբաշխեմ:+   Իմն է Գաղաադը, իմն է Մանասեն,+Եփրեմն իմ սաղավարտն* է,Հուդան իմ իշխանական գավազանն է:+   Իմ լվացվելու թասն է Մովաբը,+Եդոմի վրա կգցեմ իմ սանդալը,+Հաղթանակած կգոչեմ՝ նվաճելով փղշտացիների երկիրը»:+   Ուրեմն ո՞վ ինձ կօգնի, որ պաշարված* քաղաքը նվաճեմ: Ո՞վ ինձ կառաջնորդի, որ մինչև Եդոմ հասնեմ:+ 10  Չէ՞ որ հենց դու, ո՛վ Աստված, դու, որ մերժել ես մեզ,Դու, մեր Աստվա՛ծ, որ այլևս մեր զորքերի հետ չես:+ 11  Օգնիր մեզ մեր նեղության մեջ. Անիմաստ է մարդուց փրկություն սպասել:+ 12  Աստված է մեզ զորացնելու,+Նա է մեր թշնամիներին կոխկրտելու:+

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Միքթամ»:
Կամ հնարավոր է՝ «Ազդանշան ես տվել»:
Բռց.՝ «աջ»:
Կամ՝ «հարթավայրը»:
Կամ հնարավոր է՝ «Աստված ասել է իր սուրբ վայրում»:
Բռց.՝ «ամրոցը»:
Կամ հնարավոր է՝ «ամրացված»: