Սաղմոսներ 61։1-8

  • Աստված թշնամիներից պաշտպանող ամուր աշտարակ է

    • «Ես առհավետ քո վրանում կհյուրընկալվեմ» (4)

Նվագավարին. կատարումը՝ լարային գործիքների նվագակցությամբ: Դավթի երգը: 61  Ո՛վ Աստված, օգնության աղաղակս լսիր,Իմ աղոթքին ականջ դիր:+   Երկրի ծայրերում էլ լինեմ, ես քեզ կկանչեմ,Երբ որ վհատվեմ:+ Հանիր ինձ բարձր ժայռի վրա, ուր ես չեմ կարող հասնել,+   Որովհետև դու իմ ապաստանն ես,Թշնամուցս ինձ պաշտպանող ամուր աշտարակ ես:+   Ես առհավետ քո վրանում կհյուրընկալվեմ,+Քո թևերի տակ կպատսպարվեմ:+ (Սելա)   Ո՛վ Աստված, դու լսեցիր իմ երդումները: Դու տվեցիր ինձ այն ժառանգությունը,Որ ստանում են քո անունը պատվողները:+   Դու թագավորի կյանքը կերկարացնես,+Եվ նա կապրի սերնդից սերունդ՝ երկար տարիներ:   Քո առաջ, ո՛վ Աստված, նա գահակալ կլինի* հավիտյան,+Քո սիրով* ու հավատարմությամբ պաշտպանիր նրան:+   Այդժամ ես դարեդար կգովերգեմ* քո անունը,+Ամեն օր կկատարեմ իմ երդումները:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «կապրի»:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Կամ՝ «նվագակցությամբ կգովերգեմ»: