Սաղմոսներ 62։1-12

  • Իսկական փրկության աղբյուրն Աստված է

    • «Ես լուռ ու մունջ սպասում եմ Աստծուն» (1, 5)

    • Աստծու առաջ ձեր սիրտը դատարկեք (8)

    • Մարդիկ պարզապես մի շունչ են (9)

    • Մի՛ ապավինեք հարստությանը (10)

Նվագավարին: Իդիթուն:* Դավթի երգը: 62  Ես լուռ ու մունջ սպասում եմ Աստծուն,Նա է ինձ տալու փրկություն:+   Նա իրոք որ իմ ժայռն է,Իմ փրկությունն ու ապահով ապաստանն է.+ Ինչքան էլ սասանվեմ, ես չեմ ընկնի:+   Ո՛վ չարագործներ, սպանելու տենչով դեռ ինչքա՞ն եք հարձակվելու մարդու վրա:+ Դուք բոլորդ վտանգավոր եք, ինչպես թեքված պատը՝ քարե պատը, որն ուր որ է փուլ պիտի գա:*   Այդ չարագործները խորհրդակցում են, որ տապալեն մարդուն՝ զրկեն իր բարձր դիրքից:* Նրանք հաճույք են ստանում իրենց խաբեությունից,Բերանով օրհնում են, բայց սրտի խորքում անիծում են:+ (Սելա)   Ես լուռ ու մունջ սպասում եմ Աստծուն,+Քանի որ նա է իմ հույսի աղբյուրը:+   Նա իրոք որ իմ ժայռն է,Իմ փրկությունն ու ապահով ապաստանն է. Ես երբեք չեմ սասանվի:+   Աստծուց է իմ փրկությունն ու փառքը: Աստված է իմ ամուր ժայռը, իմ ապաստանը:+   Ո՛վ մարդիկ, միշտ նրա՛ն ապավինեք,Նրա առաջ ձեր սիրտը դատարկեք:+ Աստված է մեր ապաստանը:+ (Սելա)   Մարդիկ պարզապես մի շունչ են,Մարդկանց որդիները խաբուսիկ ապաստան են:+ Թե կշեռքի վրա դրվեն, օդից* էլ թեթև կլինեն:+ 10  Մի՛ կարծեք, թե խարդախությամբ հաջողության կհասնեք,Զուր հույսեր մի՛ փայփայեք, թե կողոպուտով բարիք կվայելեք: Թե ձեր ունեցվածքը շատանա էլ, ձեր սիրտը դրա հետ մի՛ կապեք:+ 11  Երկու անգամ լսել եմ Աստծու ասածը,Որ զորության աղբյուրը հենց ինքը՝ Աստված է:+ 12  Ո՛վ Եհովա, նաև հավատարիմ սերն է քեզնից բխում,+Դու ամեն մեկին ըստ իր գործերի ես հատուցում:+

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Իդիթուն»:
Կամ հնարավոր է՝ «Դուք բոլորդ հարձակվում եք նրա վրա, ասես նա թեքված պատ է՝ քարե պատ, որն ուր որ է փուլ պիտի գա»:
Կամ՝ «զրկեն իր պատվից»:
Կամ՝ «շնչից»: