Սաղմոսներ 63։1-11

  • Հոգիս ծարավ է Աստծուն

    • «Կյանքից էլ թանկ է քո հավատարիմ սերը» (3)

    • Գոհունակություն՝ ամենալավ բաժնի համար (5)

    • Գիշերվա կեսին Աստծու մասին եմ խորհրդածում (6)

    • Ես պինդ կառչած եմ Աստծուն (8)

Դավթի երգը, որը նա շարադրեց, երբ Հուդայի անապատում էր:+ 63  Ո՛վ Աստված, դու իմ Աստվածն ես,Շարունակ քեզ եմ փնտրում:+ Հոգիս ծարավ է քեզ:+ Արևից խանձված այս չոր ու անջուր վայրումՔո կարոտից հալումաշ եմ լինում:+   Քո սուրբ վայրում ես քեզ եմ նայել,Քո զորությունն ու փառքն եմ տեսել:+   Քեզ կգովաբանեն իմ շուրթերը,+Որովհետև կյանքից էլ թանկ է քո հավատարիմ սերը:+   Իմ ողջ կյանքում քեզ կօրհներգեմ,Քո անունը կանչելով՝ ձեռքերս դեպի քեզ կտարածեմ:   Ես գոհ եմ, քանի որ դու ինձ ամենալավ, ամենաընտիր բաժինն ես տվել,Ուստի իմ շուրթերով ուրախությամբ քեզ կգովերգեմ:+   Իմ անկողնում պառկած՝ քեզ եմ հիշում,Գիշերվա կեսին քո մասին եմ խորհրդածում,+   Որովհետև դու ես հասնում ինձ օգնության,+Քո թևերի տակ պաշտպանված՝ երգում եմ ցնծությամբ:+   Ես պինդ կառչած եմ քեզ,Եվ դու քո աջով ինձ ամուր բռնել ես:+   Իսկ ովքեր ուզում են իմ կյանքը խլել,Գերեզման կիջնեն: 10  Նրանք կտրվեն սրի բերան,Շնագայլերի* կեր կդառնան: 11  Մինչդեռ թագավորը Աստծու շնորհիվ բերկրանքով կլցվի: Աստծով երդվող ամեն մարդ կհրճվի,*Որովհետև ստախոսների լեզուն կպապանձվի:

Ծանոթագրություններ

Կամ՝ «Աղվեսների»:
Կամ՝ «կպարծենա»: