Սաղմոսներ 64։1-10

  • Պաշտպանություն՝ գաղտագողի հարձակումներից

    • «Աստված նրանց կնետահարի» (7)

Նվագավարին: Դավթի երգը: 64  Ո՛վ Աստված, աղաչում եմ, լսիր իմ ձայնը,+Սարսափազդու թշնամուց պաշտպանիր իմ կյանքը:   Պահպանիր ինձ անօրենների գաղտնի դավերից,+Չարագործների ամբոխներից:   Նրանք թրի պես սրում են իրենց լեզուն,Իրենց չար խոսքերը նետերի պես դեպի թիրախն են ուղղում,   Որ թաքուն նետահարեն անմեղ մարդուն: Նրանք անսպասելի նետահարում են նրան ու ոչնչից չեն վախենում:   Համառորեն հետամուտ են լինում իրենց չար նպատակին,*Քննարկում են, թե ինչպես իրենց թակարդները քողարկեն,Եվ ասում են. «Ոչ ոք դրանք չի տեսնի»:+   Նրանք չարիք գործելու նորանոր ձևեր են փնտրում,Գաղտնաբար իրենց ծրագիրն են մշակում:+ Ո՞վ կարող է հասկանալ՝ ինչ կա ամեն մեկի մտքում ու սրտում:   Բայց Աստված նրանց կնետահարի,+Նրանք կխոցվեն հանկարծակի:   Նրանց լեզուն հենց իրե՛նց անկման կտանի:+ Ամեն ոք, ով դա տեսնի, գլուխն արհամարհանքով կշարժի,   Եվ բոլոր մարդիկ վախով կլցվեն,Աստծու արածը կհռչակեն,Նրա գործերը կըմբռնեն:+ 10  Արդարը Եհովայով կուրախանա և կապավինի նրան:+ Մաքուր սիրտ ունեցողները կցնծան:

Ծանոթագրություններ

Կամ՝ «Իրար խրախուսում են չարիք գործել»: