Սաղմոսներ 65։1-13

  • Աստծու հոգատարությունը երկրի նկատմամբ

    • «Աղոթքնե՛ր Լսող» (2)

    • «Երջանիկ է այն մարդը, ում դու ընտրում ես» (4)

    • Աստծու առատ բարիքները (11)

Նվագավարին: Դավթի երգը: 65  Ո՛վ Աստված, Սիոնում+ քեզ կգովաբանենք,Քեզ տված մեր երդումները կկատարենք:+   Աղոթքնե՛ր Լսող, ամեն տեսակ մարդիկ կգան քեզ մոտ:+   Ինձ վրա ծանրացել են իմ սխալները,+Բայց դու ներում ես մեր հանցանքները:+   Երջանիկ է այն մարդը, ում դու ընտրում ես և քեզ ես մոտեցնում,Որ նա բնակվի քո գավիթներում:*+ Մենք կհագենանք քո տան բարիքներով՝+Քո սուրբ տաճարի* բարիքներով:+   Ի պատասխան մեր աղոթքի՝ դու սքանչելի, արդար գործեր կանես,+Ո՜վ մեր Աստված, որ փրկում ես մեզ: Քեզ են վստահում երկրի ամեն ծայրում ապրողները,+Անգամ հեռավոր ծովերից այն կողմ բնակվողները:   Դու* հիմնել ես լեռները քո զորությամբ,Մեծ ուժով ես գոտևորված:+   Հանդարտեցնում ես մոլեգնած ծովերը,+Շառաչող ալիքները, ազգերի խռովությունները:+   Քո արածները տեսնելով՝ ակնածանքով կլցվեն երկրի հեռավոր ծայրերի բնակիչները:+ Քո գործերի համար ուրախ կբացականչեն թե՛ արևելքում, թե՛ արևմուտքում ապրողները:   Դու հոգ ես տանում երկրին,Այն շատ հարուստ ու պտղաբեր ես դարձրել:+ Քո գետերը ջրով ես լցրել,Մարդկանց հացահատիկով ապահովել.+ Ահա թե ինչպես ես երկրի վրա ամեն բան պատրաստել: 10  Մարգերը ոռոգում ես, հարթում ես հերկված հողը,Հորդառատ անձրևներով այն փափկեցնում ես և օրհնում ծիլերը:+ 11  Տարին քո բարիքներով ես պսակում,Քո անցած տեղերում առատություն է տիրում:+ 12  Տափաստանային արոտավայրերում առատ խոտ է աճում,+Բլուրներն ուրախություն են հագնում:+ 13  Արոտավայրերը հոտերով են ծածկված,Դաշտերի վրա ցորենի գորգ է փռված:+ Ողջ երկիրը բացականչում է ու երգում է ուրախացած:+

Ծանոթագրություններ

Ցանկապատված բակ: Բառարանում տես «Գավիթ»:
Կամ՝ «սրբարանի»:
Բռց.՝ «Նա»: