Սաղմոսներ 67։1-7

  • Ամբողջ երկիրը Աստծուց կվախենա

    • Աստծու արածները կիմացվեն (2)

    • Թող բոլոր ժողովուրդները գովաբանեն Աստծուն (3, 5)

    • «Աստված մեզ իր օրհնությունը կտա» (7)

Նվագավարին. կատարումը՝ լարային գործիքների նվագակցությամբ: Երգ: 67  Աստված մեր հանդեպ բարեհաճ կլինի ու մեզ կօրհնի,Նա մեզ իր հավանությանը կարժանացնի:*+ (Սելա)   Այդպիսով, ո՛վ Աստված, ողջ երկրում հայտնի կլինեն քո արածները,+Բոլոր ազգերի մեջ՝ քո փրկարար գործերը:+   Թող ժողովուրդները գովաբանեն քեզ, ո՛վ Աստված,Թող բոլոր ժողովուրդները գովաբանեն քեզ:   Թող ազգերը ցնծան և ուրախ բացականչեն,+Որովհետև դու ազգերին արդարությամբ կդատես,+Երկրի վրա ապրող ժողովուրդներին կառաջնորդես: (Սելա)   Թող ժողովուրդները գովաբանեն քեզ, ո՛վ Աստված,Թող բոլոր ժողովուրդները գովաբանեն քեզ:   Երկիրը պտուղ կբերի,+Աստված՝ մեր Աստվածը, մեզ կօրհնի:+   Աստված մեզ իր օրհնությունը կտա,Ամբողջ երկիրը նրանից կվախենա:*+

Ծանոթագրություններ

Կամ՝ «Նրա երեսի լույսը կշողա մեզ վրա»:
Կամ՝ «նրան կպատվի»: