Սաղմոսներ 68։1-35

  • Թող Աստծու թշնամիները ցրվեն

    • Որբերի հայրը (5)

    • Աստված տուն ու տեղ է տալիս միայնակ մնացածներին (6)

    • Կանայք բարի լուրն են հռչակում (11)

    • Մարդիկ, որոնք պարգևներ են (18)

    • Եհովան ամեն օր կրում է մեր բեռը (19)

Նվագավարին: Դավթի երգը: 68  Թող Աստված գործի անցնի, թող նրա թշնամիները ցրվեն,Թող նրան ատողները նրանից փախչեն:+   Ինչպես քամին ծուխն է քշում, այդպես էլ դու նրանց քշիր: Ինչպես որ մոմն է հալվում կրակից,Այդպես թող անօրենները չքվեն Աստծու առաջից:+   Իսկ արդարները թող ցնծան,+Աստծու առաջ թող բերկրանքով լցվեն,Թող ուրախությունից հրճվեն:   Գովերգեք* Աստծուն, փառաբանեք նրա անունը երգով,+Գովերգեք նրան, ով արշավում է անապատների միջով:* Յահ* է նրա անունը,+ նրա առաջ ցնծացեք:   Աստված, ով իր սուրբ բնակավայրում է,+Որբերի* հայրն ու այրիների պաշտպանն է:*+   Աստված տուն ու տեղ է տալիս միայնակ մնացածներին,+Ազատություն ու բարեկեցություն է շնորհում գերիներին,+Մինչդեռ համառները* պետք է արևախանձ երկրում ապրեն:+   Ո՛վ Աստված, երբ դու առաջնորդում էիր քո ժողովրդին,+Երբ անցնում էիր անապատով, (Սելա)   Երկիրը ցնցվում էր:+ Աստված երկնքից անձրև էր թափում,Աստծու՝ Իսրայելի Աստծու առաջ Սինա լեռը ցնցվում էր:+   Ո՛վ Աստված, դու հորդառատ անձրև բերեցիր,Քո ուժասպառ ժողովրդին ուժով լցրիր: 10  Նրանք քո ճամբարում բնակվեցին,+Քո բարությամբ, ո՛վ Աստված, դու հոգ տարար խեղճերին: 11  Եհովան հրաման է արձակում. Մեծ բանակ են կանայք, որ բարի լուրն են հռչակում:+ 12  Թագավորներն ու իրենց զորքերը փախչում են,+ նրանք փախչում են: Ավարից բաժին են ստանում կանայք, ովքեր տանը սպասում են:+ 13  Թեև դուք, տղամարդի՛կ, ստիպված էիք խարույկների* մեջ պառկել,Սակայն կստանաք աղավնու արծաթապատ թևեր,Որոնք ունեն ընտիր* ոսկուց փետուրներ: 14  Երբ Ամենակարողը այդ երկրի թագավորներին ցիրուցան արեց,+Սելմոնի վրա ձյուն թափվեց:* 15  Բասանի+ լեռը վեհապանծ լեռ է,*Բասանի լեռը բարձր գագաթներով լեռ է: 16  Ո՛վ բարձրագագաթ լեռ,Ինչո՞ւ ես նախանձով նայում այն լեռանը,Որն Աստված իր համար բնակավայր է ընտրել.+ Եհովան առհավետ կբնակվի այնտեղ:+ 17  Աստծու մարտակառքերը բյուրավոր* են, հազար հազարավորներ:+ Եհովան Սինա լեռից իր սուրբ վայրն է եկել:+ 18  Դու վեր ելար բարձունքը,+ ո՛վ Յահ, ո՛վ Աստված,Եվ գերեվարեցիր մարդկանց: Դու այդ մարդկանց վերցրիր, որ պարգևներ դարձնես,+Այո՛, նույնիսկ համառներին,+ որ նրանց մեջ բնակվես: 19  Թող փառաբանվի Եհովան, ով ամեն օր կրում է մեր բեռը,+Թող փառաբանվի ճշմարիտ Աստված՝ մեր Փրկիչը: (Սելա) 20  Ճշմարիտ Աստված մեզ փրկություն բերող Աստված է.+ Եհովան՝ Գերիշխան Տերը, մեզ մահից ազատում է:+ 21  Այո՛, Աստված կջարդի իր թշնամիների գլուխները,Հանցավոր ուղուց չհրաժարվողների մազածածկ գանգերը:+ 22  Եհովան ասել է. «Անգամ Բասանից+ նրանց կիջեցնեմ,Ծովի խորքերից էլ նրանց հետ կբերեմ: 23  Կբերեմ, որ ձեր ոտքերը թշնամիների արյան մեջ թաթախեք,+Եվ ձեր շները նրանց արյունը լիզեն»: 24  Ո՛վ Աստված, մարդիկ տեսնում են քո հաղթական երթը,Իմ Աստծու՝ իմ Թագավորի երթը դեպի սուրբ վայրը:+ 25  Առջևից երգիչներն են գնում, հետևից՝ լարային գործիքներ նվագողները,+Իսկ նրանց միջև՝ դափ զարկող երիտասարդ աղջիկները:+ 26  Հավաքված բազմության մեջ Աստծուն՝ Եհովային փառաբանեք,Դուք, որ առաջ եք եկել Իսրայելի Սկզբնաղբյուրից, նրան գովաբանեք:+ 27  Ահա կրտսերը՝ Բենիամինը,+ ով հպատակեցնում է մարդկանց,Նաև Հուդայի իշխանները՝ իրենց աղմկոտ բազմության ուղեկցությամբ,Զաբուղոնի իշխանները և Նեփթաղիմի իշխանները: 28  Ձեր Աստվածը որոշեց զորություն տալ ձեզ: Ցույց տուր զորությունդ, ո՛վ Աստված,Ինչպես որ արդեն արել ես հօգուտ մեզ:+ 29  Թագավորները ընծաներ կբերեն քեզ համար,+Դրանք կբերեն Երուսաղեմում գտնվող քո տաճար:+ 30  Սաստիր եղեգների մեջ ապրող գազաններին,Ցլերի+ և նրանց հորթերի նախիրներին,Որ այդ ազգերը քո առաջ խոնարհվեն ու արծաթ բերեն:* Ցիրուցան արա ռազմասեր ժողովուրդներին: 31  Եգիպտոսից բրոնզե իրեր կբերեն,*+Քուշը* կշտապի Աստծուն նվերներ մատուցել: 32  Ո՛վ երկրի թագավորություններ, Աստծուն գովերգեք,+Եհովայի պատվին փառաբանական երգեր երգեք: (Սելա) 33  Գովերգեք նրան, ով արշավում է՝ հինավուրց երկինքների երկնքին հեծած:+ Ահա նրա ձայնը, նրա հզոր ձայնը որոտում է: 34  Ընդունեք, որ Աստված զորավոր է:+ Նա Իսրայելի վրա տարածում է իր մեծ իշխանությունը,Երկնքից ցույց է տալիս իր զորությունը: 35  Աստված, ով իր վեհապանծ սրբարանում է, ակնածանք է ներշնչում:+ Նա Իսրայելի Աստվածն է, ով ուժ է տալիս իր ժողովրդին ու զորացնում:+ Թող փառք տրվի Աստծուն:

Ծանոթագրություններ

Կամ՝ «Նվագակցությամբ գովերգեք»:
Կամ հնարավոր է՝ «ամպերի վրա»:
«Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
Կամ՝ «Անհայր երեխաների»:
Բռց.՝ «դատավորն է»:
Կամ՝ «ըմբոստները»:
Կամ հնարավոր է՝ «փարախների»:
Կամ՝ «դեղնականաչավուն»:
Կամ՝ «Ասես ձյուն տեղաց Սելմոնի վրա»:
Բռց.՝ «Աստծու լեռն է»:
Կամ՝ «տասնյակ հազարավոր»:
Կամ հնարավոր է՝ «կոխկրտեն արծաթը»:
Կամ հնարավոր է՝ «Եգիպտոսից դեսպաններ կգան»:
Կամ՝ «Եթովպիան»: