Սաղմոսներ 69։1-36

  • Աղոթք՝ փրկության համար

    • «Իմ մեջ բոցավառվում է քո տան հանդեպ նախանձախնդրությունը» (9)

    • «Շտապիր պատասխանել ինձ» (17)

    • «Երբ ծարավ էի, քացախ տվեցին» (21)

Նվագավարին: «Շուշաններ» երգի մեղեդիով: Դավթի երգը: 69  Ո՛վ Աստված, փրկիր ինձ,Քիչ է մնում՝ խեղդվեմ ջրերի հեղեղից:+   Խոր տիղմի մեջ եմ ընկղմվել. Ոտքիս տակ ամուր գետին չկա:+ Խոր ջրերի մեջ եմ ընկել,Հորձանքն ինձ քշել է տարել:+   Օգնության համար այնքան եմ աղաղակել,+Որ ուժասպառ եմ եղել,Ձայնս խզվել է,Իմ Աստծուն սպասելուց աչքերս հոգնել են:+   Գլխիս մազերից էլ շատ են ինձ անհիմն ատողները,+Շատացել են իմ նենգ թշնամիները,*Որոնք ուզում են խլել իմ կյանքը: Նրանք ստիպում են տալ այն, ինչ չեմ գողացել, այն, ինչ իմն է:   Ո՛վ Աստված, դու գիտես իմ արած հիմարությունը,Քեզնից ծածկված չէ իմ հանցանքը:   Գերիշխա՛ն Տեր, ո՛վ Զորքերի տեր Եհովա,Թող իմ պատճառով ամոթով չմնան քեզ հուսացողները: Ո՛վ Իսրայելի Աստված,Թող իմ պատճառով խայտառակ չլինեն քեզ ծառայողները:*   Քեզ ծառայելու համար ինձ վիրավորում են,+Ոտքից գլուխ անարգված եմ:+   Օտար եմ դարձել եղբայրներիս համար,Անծանոթ մեկն եմ մորիցս ծնվածների համար:+   Իմ մեջ բոցավառվում է քո տան հանդեպ նախանձախնդրությունը,+Ես ինձ վրա եմ կրում քեզ անարգողների հասցրած անարգանքը:+ 10  Երբ խոնարհաբար ծոմ պահեցի,*Դրա համար անարգվեցի: 11  Երբ քուրձ հագա,Նրանց ծաղրանքի առարկան* դարձա: 12  Դարպասի մոտ նստողների* համար խոսքուզրույց եմ դարձել,Հարբեցողների երգերի թեման եմ դարձել: 13  Բայց, ո՛վ Եհովա, թող իմ աղոթքը քեզ հասնի,Երբ այն ընդունելը քեզ հաճելի լինի:+ Ո՛վ Աստված, քո անսահման հավատարիմ սիրուց մղված՝Պատասխանիր ինձ և ցույց տուր, որ դու իսկապես փրկիչ ես:+ 14  Հանիր ինձ ճահճից,Մի՛ թող՝ ընկղմվեմ,Փրկիր ինձ ատողներից,Դուրս բեր խոր ջրերից:+ 15  Մի՛ թող՝ հեղեղն ինձ քշի-տանի,+Մի՛ թող՝ անդունդն ինձ կլանի,Եվ փոսն* ինձ իր բերանում փակի:+ 16  Պատասխանիր ինձ, ո՛վ Եհովա, չէ՞ որ մեծ է քո հավատարիմ սերը,+Քո առատ գթասրտությունից մղված՝ դեպի ինձ ուղղիր քո աչքերը:+ 17  Երես մի՛ թեքիր քո ծառայից,+Ես նեղության մեջ եմ. շտապիր պատասխանել ինձ:+ 18  Մոտեցիր ու ինձ փրկիր,Իմ թշնամիներից ազատիր:* 19  Իմ կրած անարգանքից, անպատվությունից ու ստորացումից դու տեղյակ ես:+ Քո աչքի առաջ են բոլոր թշնամիներս: 20  Անարգանքը խոցել է սիրտս, անբուժելի է վերքս:* Կարեկցանք էի փնտրում, բայց չստացա,+Մխիթարող էի փնտրում, բայց չգտա:+ 21  Ուտելիքի տեղ ինձ թույն* տվեցին,+Երբ ծարավ էի, քացախ տվեցին:+ 22  Թող նրանց ճաշկերույթի սեղանը իրենց համար թակարդ դառնա,Թող նրանց բարօրությունը ծուղակ դառնա:+ 23  Թող խավարեն ու ոչինչ չտեսնեն նրանց աչքերը,Եվ թող միշտ դողան նրանց ոտքերը:* 24  Թափիր նրանց վրա քո ցասումը,Եվ թող նրանց վրա գա քո բորբոքված բարկությունը:+ 25  Թող նրանց ճամբարը ամայի դառնա,Նրանց վրաններում թող բնակիչ չմնա,+ 26  Որովհետև նրանք հետապնդում են նրան, ում դու հարվածել ես,Շարունակ խոսում են նրանց ցավերի մասին, ում դու խոցել ես: 27  Թող նրանց հանցանքի բեռը ծանրանա,Թող քո կողմից արդար չհամարվեն նրանք, 28  Թող կյանքի գրքից* ջնջվեն+Եվ թող արդարների շարքը չդասվեն:+ 29  Ես տանջվում ու ցավ եմ ապրում:+ Պաշտպանիր ինձ, ո՛վ Աստված, քո փրկարար զորությամբ: 30  Ես Աստծու անունը կգովերգեմ,Շնորհակալական խոսքերով նրան կմեծարեմ: 31  Դա Եհովային ավելի հաճելի կլինի, քան ցուլը,Քան եղջերավոր ու կճղակավոր մատղաշ ցուլը:+ 32  Փրկարար զորությունդ տեսնելով՝ հեզերը կուրախանան: Ո՛վ Աստծուն ծառայողներ,* թող ձեր սրտերն ամրանան, 33  Չէ՞ որ Եհովան լսում է խեղճերին,+Նա չի արհամարհի իր գերեվարված ժողովրդին:+ 34  Թող գովաբանեն նրան երկինքն ու երկիրը,+Ծովերն ու այնտեղ ապրող բոլոր արարածները: 35  Աստված Սիոնին փրկություն կբերի,+Հուդայի քաղաքները կվերակառուցի,Իր ժողովուրդը կբնակվի այնտեղ և այդ երկրին կտիրի: 36  Այն կժառանգեն նրա ծառաների սերունդները,+Այնտեղ կբնակվեն նրա անունը սիրողները:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «իմ հանդեպ անհիմն թշնամություն անողները»:
Բռց.՝ «քեզ փնտրողները»:
Կամ հնարավոր է՝ «Երբ լաց եղա ու ծոմ պահեցի»:
Բռց.՝ «առակ»:
Ըստ ամենայնի, նրանց թվում էին երեցներն ու քաղաքի հարգված մարդիկ:
Կամ՝ «ջրհորը»:
Բռց.՝ «փրկագնիր»:
Կամ՝ «քիչ է մնում՝ վհատվեմ»:
Կամ՝ «թունավոր բույս»:
Բռց.՝ «ազդրերը»:
Կամ՝ «ողջերի գրքից»:
Բռց.՝ «փնտրողներ»: