Սաղմոսներ 7։1-17

  • Եհովան արդար Դատավոր է

    • «Դատիր ինձ, ո՛վ Եհովա» (8)

Դավթի ողբերգը, որը նա ուղղեց Եհովային, երբ լսեց բենիամինցի Քուշի խոսքերը: 7  Ո՜վ Եհովա, իմ Աստվա՛ծ, քեզ մոտ եմ ապաստան փնտրում:+ Փրկիր ինձ բոլոր հալածողներից, ազատիր ինձ նրանցից:+   Եթե փրկող չլինի, նրանք առյուծի պես ինձ կհոշոտեն,+Ինձ քարշ կտան կտանեն:   Ո՜վ Եհովա, իմ Աստվա՛ծ, եթե ես ինչ-որ բանում մեղավոր եմ,Եթե անարդար մի բան եմ արել,   Եթե ինձ լավություն անողին վատություն եմ արել,+Եթե առանց պատճառի եմ թշնամուս կողոպտել,*   Ուրեմն թող թշնամին հետապնդի ինձ ու վրա հասնի,Թող տապալի գետնին ու ինձ* ճզմի,Թող փառքս հողի ու փոշու մեջ թաղի: (Սելա)   Բարկությամբ ոտքի ել, ո՛վ Եհովա,Կատաղի թշնամիներիս դեմ կանգնիր,+Վեր կաց, ինձ օգնիր,Քո հրամանով արդարություն հաստատիր:+   Թող ազգերը քեզ շրջապատեն,Դու երկնքից գործիր նրանց դեմ:   Ժողովուրդների դատավճիռը կկայացնի Եհովան:+ Դատիր ինձ, ո՛վ Եհովա, իմ անարատության,Իմ արդար գործերի հիման վրա:+   Խնդրում եմ, անօրենների չար գործերին վերջ դիր,Իսկ արդարներին ապահով պահիր.+ Չէ՞ որ դու արդար Աստված ես,+Սիրտն+ ու խորունկ մտքերը*+ քննողն ես: 10  Աստված իմ վահանն է,+Մաքուր սիրտ ունեցողներին փրկողն է:+ 11  Արդար Դատավոր է Աստված,+Ամեն օր ազդարարում է վճիռներն* իր կայացրած: 12  Չզղջացողի դեմ+ Նա իր սուրն է սրում,+Ճկում է աղեղն ու նշան բռնում:+ 13  Նախապատրաստում է մահաբեր զենքերըԵվ պատրաստ է արձակելու իր կրակոտ նետերը:+ 14  Նայիր այդ մեկին, որ չարությամբ է հղի,Նա չարիք է հղացել և ստեր է ծնում:+ 15  Նա մի խոր փոս է փորում,Բայց իր փորած փոսի մեջ հենց ինքն է ընկնում:+ 16  Նրա արած չարիքը իր գլխին է գալու,+Նրա դաժան բռունցքը իր իսկ գագաթին է իջնելու: 17  Եհովայի արդարության համար ես նրան կգովաբանեմ,+Բարձրյալի՝+ Եհովայի անունը կգովերգեմ:*+

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «Իսկ առանց պատճառի ինձ թշնամություն անողին խնայել եմ»:
Բռց.՝ «իմ կյանքը»:
Կամ՝ «ամենախոր զգացմունքները»: Բռց.՝ «երիկամները»:
Կամ՝ «դատաստանական վճիռները»:
Կամ՝ «նվագակցությամբ կգովերգեմ»: