Սաղմոսներ 70։1-5

  • Շտապ օգնություն ստանալու խնդրանք

    • «Շտապիր ինձ օգնության» (5)

Նվագավարին: Դավթի երգը, որը ծառայում է որպես հիշեցում: 70  Ո՛վ Աստված, ինձ փրկիր,Ո՛վ Եհովա, ինձ օգնության շտապիր:+   Թող ինձ սպանել ցանկացողները ամոթով մնան, խայտառակ լինեն,Իմ դժբախտության վրա ուրախացողները թող ստորացված հետ քաշվեն:   Ովքեր ինձ ասում են՝ «Տե՛ղն է քեզ, տե՛ղը»,Թող խայտառակված հետ մղվեն:   Իսկ քեզ փնտրողները թող քեզնով ուրախանան ու ցնծան:+ Քո փրկարար գործերին փափագով սպասողները թող միշտ ասեն. «Մեծարանքի է արժանի Աստված»:   Ես խեղճ եմ ու անօգնական.+ Ո՛վ Աստված, շտապիր ինձ օգնության:+ Ո՛վ Եհովա, մի՛ հապաղիր,+Դու ես ինձ օգնողը, դու ես իմ փրկիչը:+

Ծանոթագրություններ