Սաղմոսներ 72։1-20

  • Աստծու նշանակած թագավորի խաղաղաստեղծ իշխանությունը

    • «Նրա օրերում արդարը կծաղկի» (7)

    • Ծովից ծով կտարածվի նրա տիրապետությունը (8)

    • Փրկություն բռնությունից (14)

    • Հացահատիկի լիություն՝ երկրի վրա (16)

    • Աստծու անունը հավերժ գովաբանվում է (19)

Երգ Սողոմոնի մասին: 72  Ո՛վ Աստված, թագավորին սովորեցրու դատել համաձայն քո օրենքների,Արքայորդուն քո արդարությունն ուսուցանիր:+   Թող նա քո ժողովրդին արդարությամբ դատիԵվ խեղճերի համար արդար դատ տեսնի:+   Թող լեռները ժողովրդին խաղաղություն բերեն,Թող բլուրները նրանց արդարություն պարգևեն:   Թող նա պաշտպանի* խեղճերին,Փրկի աղքատների զավակներինԵվ ջախջախի խարդախներին:+   Ո՛վ Աստված, մարդիկ կվախենան քեզնից սերնդեսերունդ,Քանի դեռ շողում է արևը,Քանի դեռ երկնքում փայլում է լուսինը:+   Թագավորի իշխանությունը նման կլինի հնձված մարգագետնի վրա թափվող անձրևի,Երկիրը ոռոգող հորդառատ անձրևի:+   Նրա օրերում արդարը կծաղկի,+Եվ քանի դեռ լուսինը երկնքում փայլի,*Երկրի վրա ամենուր խաղաղություն կտիրի:+   Ծովից ծով կտարածվի նրա տիրապետությունը,*Եփրատից* մինչև երկրի ծայրերը:+   Անապատում ապրողները նրա առաջ կխոնարհվեն,Նրա թշնամիները հողը կլիզեն:+ 10  Թարսիսի և կղզիների թագավորները նրան տուրք կվճարեն,+Սաբայի և Սեբայի թագավորներն ընծաներ կբերեն:+ 11  Բոլոր թագավորները նրա առաջ կխոնարհվեն,Բոլոր ազգերը նրան կծառայեն: 12  Նա կփրկի աղքատին, ով կանչում է օգնության,Կազատի խեղճին և նրան, ով չունի օգնական: 13  Աղքատին ու խեղճին նա կկարեկցի,Կարիքավորների կյանքը կփրկի: 14  Ճնշումներից և բռնությունից նրանց կազատի,*Նրանց կյանքը* նրա աչքում թանկ կլինի: 15  Թող նա երկար կյանք ունենա,Թող Սաբայի ոսկին բերեն նրան:+ Թող շարունակ նրա համար աղոթքներ մատուցվեն,Եվ թող նրան օրնիբուն օրհնեն: 16  Երկրի վրա հացահատիկի լիություն կլինի,+Անգամ լեռների գագաթներին այն առատորեն կբուսնի: Թագավորի դաշտերը առատ բերք կտան, ինչպես Լիբանանում,+Քաղաքներում փարթամորեն կաճի բնակչությունը, ինչպես երկրի բուսականությունը:+ 17  Թող հարատև լինի նրա անունը,+Թող այն մնա այնքան ժամանակ, քանի դեռ կա արևը: Թող մարդիկ նրա միջոցով օրհնվեն,+Թող բոլոր ազգերը նրան երջանիկ անվանեն: 18  Փա՜ռք Եհովա Աստծուն՝ Իսրայելի Աստծուն,+Միայն նա է զարմանահրաշ գործեր անում:+ 19  Թող նրա փառավոր անունը հավերժ գովաբանվի,+Թող ողջ երկիրը նրա փառքով լցվի:+ Ամեն և ամեն: 20  Այստեղ ավարտվում են Դավթի՝ Հեսսեի որդու+ աղոթքները:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «դատի»:
Բռց.՝ «մինչև որ լուսինը էլ չլինի»:
Կամ՝ «նա հպատակներ կունենա»:
Բռց.՝ «Գետից»:
Կամ՝ «կփրկագնի նրանց հոգին»:
Բռց.՝ «արյունը»: