Սաղմոսներ 74։1-23

  • Խնդրանք, որ Աստված հիշի իր ժողովրդին

    • Սաղմոսերգուն հիշում է Եհովայի փրկարար գործերը (12-17)

    • «Հիշիր թշնամու ծաղրանքները» (18)

Մասքիլ:* Ասափի երգը:+ 74  Ո՛վ Աստված, ինչո՞ւ ես մեզ առհավետ մերժել,+Ինչո՞ւ ես արոտիդ գառների դեմ բորբոքված բարկությամբ լցվել:+   Հիշիր քո ժողովրդին, որին ընտրել ես դեռ հնում,+Այն ցեղին, որին փրկագնել ես ու դարձրել քեզ համար սեփականություն:*+ Հիշիր Սիոն լեռը՝ քո բնակության վայրը:+   Քայլերդ ուղղիր դեպի մշտնջենական ավերակները:+ Թշնամին սուրբ վայրում ամեն բան ավերել է:+   Քո պաշտամունքի վայրում* մռնչում էին հակառակորդները,+Նրանք այնտեղ կանգնեցրել էին իրենց խորհրդանշանները:   Նրանք ասես խիտ անտառի վրա կացին բարձրացնողներ լինեին:   Կացիններով ու երկաթե ձողերով սրբարանի բոլոր քանդակները+ ջարդուփշուր արեցին:   Նրանք հրի մատնեցին քո սրբարանը,+Հողին հավասարեցնելով՝ պղծեցին քո անունը կրող տունը:   Նրանք ու նրանց զավակներն ասում էին իրենց մտքում. «Մենք հրի կմատնենք Աստծու պաշտամունքի բոլոր վայրերն* այս երկրում»:   Էլ չենք տեսնում ոչ մի նշան,Այլևս մարգարե չկա,Մեր մեջ մեկը չկա, որ իմանա, թե դեռ ինչքան է տևելու սա: 10  Ո՛վ Աստված, դեռ ինչքա՞ն է հակառակորդը ծաղրելու,+Մի՞թե թշնամին հավիտյան է քո անունը անարգելու:+ 11  Ինչո՞ւ ես հետ պահում քո ձեռքը՝ քո աջը:+ Ծոցիցդ հանիր այն ու նրանց կործանիր: 12  Աստված վաղուց ի վեր իմ Թագավորն է,Նա երկրի վրա փրկարար գործեր անողն է:+ 13  Քո զորությամբ դու փոթորկեցիր ծովը,+Ջախջախեցիր ծովային հրեշների գլուխները: 14  Լևիաթանի* գլուխները փշրեցիր,Նրան որպես կերակուր տվեցիր ժողովրդին՝ անապատներում բնակվողներին: 15  Դու ճեղքեր բացեցիր և աղբյուրներ ու վտակներ բխեցրիր,+Մշտահոս գետերը ցամաքեցրիր:+ 16  Քո՛նն է ցերեկը, քո՛նն է գիշերը,Դու ես ստեղծել լույսն* ու արևը:+ 17  Երկրի վրա ամեն ինչի սահմանները դու ես հաստատել:+ Ամառն ու ձմեռը դու ես ստեղծել:+ 18  Ո՛վ Եհովա, հիշիր թշնամու ծաղրանքները,Ինչպես էին քո անունն անարգում անմիտները:+ 19  Տատրակիդ կյանքը գազանների ձեռքը մի՛ հանձնիր,Տառապյալ ժողովրդիդ առհավետ մի՛ մոռացիր: 20  Հիշիր քո ուխտը: Տես՝ երկրի ամեն մի մութ անկյունԴարձել է բռնություն գործող մարդկանց որջը: 21  Թող հիասթափված հետ չդառնա ճնշվածը,+Թող խեղճն ու աղքատը գովաբանեն քո անունը:+ 22  Վեր կաց, ո՛վ Աստված, պաշտպանիր քո դատը,Հիշիր, թե ինչպես են անմիտները ծաղրում քեզ ամբողջ օրը:+ 23  Մի՛ մոռացիր թշնամիներիդ ասածները,Մինչև երկինք է հասնում քո դեմ ելնողների մշտական աղմուկ-աղաղակը:

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Մասքիլ»:
Բռց.՝ «ժառանգություն»:
Կամ՝ «Քո հանդիպման վայրում»:
Կամ՝ «Աստծու բոլոր հանդիպման վայրերը»:
Բառարանում տես «Լևիաթան»:
Կամ՝ «լուսատուն»: