Սաղմոսներ 76։1-12

  • Սիոնի թշնամիների դեմ Աստծու հաղթանակը

    • Աստված փրկում է հեզերին (9)

    • Հպարտ թշնամիները կնսեմացվեն (12)

Նվագավարին. կատարումը՝ լարային գործիքների նվագակցությամբ: Ասափի+ երգը: 76  Աստված ճանաչված է Հուդայում,+Մեծ է նրա անունը Իսրայելում:+   Սաղեմում է նրա օթևանը,+Սիոնն է նրա բնակավայրը:+   Այնտեղ նա կոտրեց կրակոտ նետերը,Վահանը, սուրը և պատերազմի մյուս զենքերը:+ (Սելա)   Քեզնից լույս է ճառագում: Դու ավելի փառավոր ես, քան որսառատ լեռները:   Քաջասիրտները կողոպտվել են,+Մահվան քնով ննջել են,Բոլոր ռազմիկները անօգնական են դարձել:+   Ո՛վ Հակոբի Աստված, քո սաստումիցՄահվան քուն են մտել կառապանն ու ձին:+   Միայն դու ես ակնածանք ներշնչում:+ Ո՞վ կարող է դիմանալ քո ահեղ ցասմանը:+   Երկնքից ազդարարեցիր քո դատավճիռը:+ Վախեցավ ու լռեց երկիրը,+   Երբ Աստված վեր կացավ, որ դատաստան իրագործիԵվ երկրի բոլոր հեզերին փրկի:+ (Սելա) 10  Մարդկանց զայրույթն առիթ է, որ դու գովաբանվես,+Նրանց զայրույթի վերջին պոռթկումներով դու քեզ կզարդարես: 11  Երդումներ տվեք Եհովային՝ ձեր Աստծուն, և կատարեք դրանք:+ Թող շրջակայքում ապրող բոլոր մարդիկ ահուդողով մատուցեն իրենց ընծան:+ 12  Նա կճնշի առաջնորդների հպարտ ոգին,Նա վախ է ներշնչում երկրի թագավորներին:

Ծանոթագրություններ