Սաղմոսներ 77։1-20

  • Աղոթք՝ նեղության օրը

    • Խորհրդածություն Աստծու գործերի շուրջ (11, 12)

    • «Ո՛վ Աստված, ո՞ր աստվածն է քեզ նման մեծ» (13)

Նվագավարին: Իդիթուն:* Ասափի+ երգը: 77  Բարձր ձայնով կաղաղակեմ ու կկանչեմ Աստծուն,Կկանչեմ Աստծուն, ու նա կլսի ինձ:+   Իմ նեղության օրը Եհովայի առաջնորդությունն եմ փնտրում:+ Գիշերն անդադար ձեռքերս տարածած՝ նրան եմ աղոթում,Բայց դեռ մխիթարություն չեմ գտնում:   Աստծու մասին մտածելիս ես հառաչում եմ,+Հոգիս ալեկոծված է, և ուժերս ինձ լքում են:+ (Սելա)   Դու չես թողնում՝ աչքերս փակեմ: Ես սրտնեղած եմ, չեմ կարողանում խոսել:   Մտքով հետ եմ գնում դեպի հին օրերը,+Դեպի վաղուց անցած-գնացած տարիները:   Գիշերը իմ երգն եմ հիշում,+Խորությամբ մտորում եմ,+Ջանադրաբար հարցերիս պատասխաններն եմ փնտրում:   Մի՞թե Եհովան մեզնից մեկընդմիշտ երես է թեքելու,+Մի՞թե էլ երբեք մեր հանդեպ բարեհաճ չի լինելու:+   Մի՞թե նա այլևս հավատարիմ սեր չի դրսևորելու,Մի՞թե նրա խոստման կատարումը ոչ մի սերունդ չի տեսնելու:   Մի՞թե Աստված մոռացել է մեր հանդեպ բարեհաճ լինելը,+Մի՞թե այնքան է բարկացել, որ չի ուզում գթասիրտ լինել: (Սելա) 10  Մի՞թե շարունակ պետք է ասեմ. «Ինձ համար ցավալի է,+Որ Բարձրյալի վերաբերմունքը* մեր հանդեպ փոխվել է»: 11  Ո՛վ Յահ, ես կմտաբերեմ արածներդ,Կհիշեմ հնում արած հիասքանչ գործերդ: 12  Քո բոլոր արածների մասին կմտորեմ,Քո գործերի շուրջ կխորհրդածեմ:+ 13  Ո՛վ Աստված, քո ճանապարհները սուրբ են: Ո՛վ Աստված, ո՞ր աստվածն է քեզ նման մեծ:+ 14  Դու ես ճշմարիտ Աստվածը, ով զարմանահրաշ բաներ է անում:+ Ժողովուրդներին ցույց ես տվել զորությունդ:+ 15  Քո զորությամբ փրկել ես* քո ժողովրդին՝+Հակոբի ու Հովսեփի որդիներին: (Սելա) 16  Ջրերը տեսան քեզ, ո՛վ Աստված,Ջրերը տեսան քեզ ու տագնապեցին,+Խոր ջրերը մոլեգնեցին: 17  Ամպերը ջուր տեղացին,Ամպամած երկինքը որոտաց,Եվ նետերդ այս ու այն կողմ սուրացին:+ 18  Որոտիդ ձայնը դղրդաց,+ ինչպես կառքի անիվները,Կայծակի շիթերը լուսավորեցին երկիրը,+Դողաց ու ցնցվեց երկիրը:+ 19  Ծովի միջով էր անցնում քո ճանապարհը,+Խոր ջրերի միջով էր անցնում քո արահետը,Բայց ոչ ոք չէր տեսնում քո ոտնահետքերը: 20  Քո ժողովրդին Մովսեսի և Ահարոնի հոգածությանը հանձնեցիր,+Այդպիսով, ինչպես մի հոտի, նրանց առաջնորդեցիր:+

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Իդիթուն»:
Բռց.՝ «աջ ձեռքը»:
Բռց.՝ «Քո բազկով փրկագնել ես»: