Սաղմոսներ 78։1-72

  • Աստծու հոգատարությունը, Իսրայելի անհավատությունը

    • Պատմեն գալիք սերունդներին (2-8)

    • «Նրանք Աստծուն չհավատացին» (22)

    • «Երկնքի ցորենը» (24)

    • «Իսրայելի Սրբին վշտացրին» (41)

    • Եգիպտոսից դեպի Խոստացված երկիր (43-55)

    • «Նրանք շարունակ փորձում էին Բարձրյալ Աստծուն» (56)

Մասքիլ:* Ասափի երգը:+ 78  Իմ ժողովո՛ւրդ, ուշադրություն դարձրու իմ օրենքին,*Ականջ դիր իմ բերանի խոսքերին:   Ես առակներով կխոսեմ,Վաղեմի հանելուկները կասեմ:+   Այն ամենը, ինչ լսել ենք ու գիտենք,Այն, ինչ մեր հայրերն են մեզ պատմել,+   Մենք չենք թաքցնի մեր որդիներից: Մենք կպատմենք գալիք սերնդին+Եհովայի փառապանծ գործերի և զորության մասին,+Նրա արած զարմանահրաշ բաների մասին:+   Նա Հակոբին պատվիրան* տվեց,Իսրայելի մեջ օրենք սահմանեց: Նա պատվիրեց մեր նախահայրերին,Որ այդ ամենը հաղորդեն իրենց զավակներին,+   Որպեսզի դրանք գալիք սերունդներն էլ իմանան՝Այն երեխաները, որ դեռ լույս աշխարհ պետք է գան:+ Նրանք էլ իրենց հերթին դրանք կպատմեն իրենց զավակներին:+   Այդ դեպքում նրանք Աստծու վրա կդնեն իրենց հույսը,Չեն մոռանա Աստծու արածները+Եվ կպահեն նրա պատվիրանները:+   Նրանք չեն նմանվի իրենց նախահայրերին՝Համառ ու ապստամբ այդ սերնդին՝+Մի սերունդ, որ փոփոխական սիրտ ուներ*+Եվ Աստծուն հավատարիմ չէր:*   Աղեղով զինված էին եփրեմցիները,Բայց նահանջեցին պատերազմի օրը: 10  Նրանք Աստծու ուխտը չպահեցին,+Նրա Օրենքով ապրել չուզեցին:+ 11  Մոռացան նրա արածները,+Նրա ցույց տված հրաշքները:+ 12  Եգիպտոսում՝ Տայանիսի շրջանում,+Զարմանահրաշ գործեր արեց ԱստվածՆրանց նախահայրերի աչքի առաջ:+ 13  Նա ծովը բաժանեց և նրանց անցկացրեց,Ջրերը պատնեշի պես կանգնեցրեց:+ 14  Ցերեկը նրանց առաջնորդեց ամպով,Գիշերը՝ կրակի լույսով:+ 15  Անապատում ժայռեր ճեղքեց,Նրանց լիուլի խմեցրեց, ասես անսպառ աղբյուրից:*+ 16  Ժայռից առվակներ բխեցրեցԵվ ջրերը գետերի պես հոսեցրեց:+ 17  Բայց նրանք շարունակեցին մեղք գործել Բարձրյալի դեմ՝Անապատում ապստամբելով նրա դեմ:+ 18  Միտումնավոր* Աստծուն փորձեցին՝+Իրենց սրտի ուզած ուտելիքը պահանջեցին: 19  Այդպիսով նրանք խոսեցին ընդդեմ ԱստծուԵվ ասացին. «Մի՞թե Աստված կարող է սեղան գցել անապատում»:+ 20  Ահա նա հարվածեց ժայռին,Եվ ջրեր բխեցին, վտակներ հորդեցին:+ Մինչդեռ նրանք հարցրին. «Նա կարո՞ղ է մեզ հաց էլ տալ,Իր ժողովրդին մսով կերակրել»:+ 21  Երբ Եհովան լսեց, ցասումով լցվեց.+ Հակոբի դեմ կրակ+ բռնկվեց,Իսրայելի դեմ նրա զայրույթը բորբոքվեց,+ 22  Որովհետև նրանք Աստծուն չհավատացին,+Նրա փրկարար ուժին չվստահեցին: 23  Այդժամ նա ամպամած երկնքին հրաման տվեց,Երկնքի դռները բաց արեց: 24  Նրանց կերակրելու համար շարունակ մանանա տեղացրեց,Նրանց երկնքի ցորենը տվեց:+ 25  Մարդիկ զորեղ էակների* հացը կերան,+Նա տվեց այնքան, որ կշտանան:+ 26  Երկնքում արևելյան քամի բարձրացրեց,Իր զորությամբ հարավային քամի բերեց:+ 27  Նրանց վրա միս տեղաց՝ առատ, ինչպես փոշին,Թռչուններ բերեց՝ ծովափի ավազի պես անհաշիվ: 28  Դրանք թափեց իր ժողովրդի ճամբարի վրա՝Նրանց վրանների շուրջբոլորը: 29  Նրանք կերան ու ագահաբար իրենց փորը լցրին,Աստված տվեց նրանց այն, ինչ ուզեցին:+ 30  Բայց դեռ լիովին չհագեցած,Ուտելիքը դեռ իրենց բերանում՝ 31  Նրանց դեմ Աստծու ցասումը բորբոքվեց,+Նրանց զորավորներին նա մահվան մատնեց,+Իսրայելի երիտասարդներին տապալեց: 32  Չնայած այս ամենին՝ նրանք ավելի շատ մեղքեր գործեցին,+Նրա զարմանահրաշ գործերը տեսնելուց հետո էլ նրան չհավատացին:+ 33  Ուստի նրանց կյանքը, ինչպես մի շունչ, նա ընդհատեց,+Անսպասելի աղետ բերելով՝ նրանց կյանքի տարիներին վերջ դրեց: 34  Ամեն մահաբեր պատժից հետո նրանք Աստծու հավանությունն էին փնտրում,+Վերադառնում էին նրա մոտ ու նրա բարեհաճությունը որոնում:* 35  Հիշում էին, որ Աստված իրենց Ժայռն է,+Եվ Բարձրյալ Աստվածը իրենց Փրկագնողն* է:+ 36  Բայց իրենց բերանի խոսքերով նրան խաբել էին փորձում,Իրենց լեզվով նրան ստեր էին ասում: 37  Նրանց սիրտը Աստծուն նվիրված չէր,+Նրա հետ կապած ուխտին հավատարիմ չէին:+ 38  Բայց նա գթասիրտ էր.+ Ներում էր նրանց հանցանքը և նրանց չէր կործանում:+ Հաճախ զսպում էր իր բարկությունը+Եվ չէր թափում իր ողջ ցասումը: 39  Հիշում էր, որ նրանք մարդ են պարզապես,+Քամի, որ սուրալով անցնում է ու հետ չի գալիս:* 40  Քանի՜-քանի՜ անգամ ըմբոստացան նրա դեմ անապատում,+Ցավ պատճառեցին նրան ամայի վայրում:+ 41  Կրկին ու կրկին Աստծուն փորձեցին+Եվ Իսրայելի Սրբին վշտացրին: 42  Չհիշեցին՝ ինչպես նա իր զորությունը ցույց տվեց,Մոռացան այն օրը, երբ թշնամուց իրենց փրկեց:*+ 43  Չհիշեցին, թե ինչ զորավոր գործեր արեց Եգիպտոսում+Եվ ինչ հրաշքներ գործեց Տայանիսի շրջանում, 44  Թե ինչպես Նեղոսի ջրանցքների ջուրը արյան վերածեց,+Այնպես որ մարդիկ չէին կարողանում խմել իրենց ջրերից: 45  Խայթող ճանճերի պարսեր ուղարկեց, որ նրանց տանջահար անեն,+Եվ գորտեր ուղարկեց, որ նրանց պատուհասեն:+ 46  Նրանց բերքը անկուշտ մորեխների կերակուր դարձրեց,Նրանց աշխատանքի պտուղը մորեխների պարսերին տվեց:+ 47  Կարկուտով ոչնչացրեց նրանց խաղողի վազերը,+Կարկտահատիկներով ջարդուխուրդ արեց ժանտաթզենիները: 48  Նրանց բեռնակիր կենդանիներին կարկտահարեց,+Նրանց անասուններին շանթահարեց:* 49  Նրանց վրա թափեց իր սաստիկ բարկությունը,Ցասումը, վրդովմունքն ու սրտնեղությունը,Արհավիրք բերող հրեշտակախմբեր ուղարկեց: 50  Նա իր բարկությանը ազատություն տվեց,Նրանց կյանքը չխնայեց,Համաճարակով կործանեց: 51  Վերջում սպանեց Եգիպտոսի բոլոր առաջնեկներին,+Քամի վրաններում բնաջնջեց նրանց առնականության* առաջին պտուղներին: 52  Հետո իր ժողովրդին, ինչպես ոչխարների մի հոտի, այնտեղից դուրս բերեց,+Նրանց, ինչպես հոտի, անապատում ուղղորդեց: 53  Նրանց ապահով առաջնորդեց,Եվ նրանք չընկան վախի մեջ,+Իսկ թշնամիներին ծովը կլանեց:+ 54  Նրանց իր ընտրած* երկիրը բերեց՝+Այս լեռնային շրջանը, որ իր զորավոր* ձեռքով նվաճեց:+ 55  Նրանց առաջից ազգերին վռնդեց,+Չափման լարով չափեց ու նրանց ժառանգություն բաժանեց,+Իսրայելի ցեղերին իրենց տներում բնակեցրեց:+ 56  Բայց նրանք շարունակ փորձում էին Բարձրյալ Աստծուն,Նրա դեմ ապստամբում էին,+Նրա հիշեցումներին ուշադրություն չէին դարձնում:+ 57  Նրանք ճանապարհից շեղվում էին,Իրենց նախահայրերի պես դավաճան էին,+Լարը թուլացած աղեղի պես անհուսալի էին:+ 58  Վիրավորում էին նրան իրենց սրբավայրերով,+Նրա ցասումն* էին շարժում իրենց քանդակված կուռքերով:+ 59  Այդ ամենը տեսնելով՝ Աստված սաստիկ զայրույթով լցվեց+Եվ Իսրայելից լիովին երես թեքեց: 60  Նա լքեց Սելովում գտնվող խորանը՝+Մարդկանց մեջ գտնվող իր բնակատեղին՝ իր վրանը:+ 61  Նա թույլ տվեց, որ իր զորության խորհրդանիշը* որպես ավար տարվի,Իր փառահեղության խորհրդանիշը ոսոխի ձեռքը մատնվի:+ 62  Իր ժողովրդի հանդեպ ցասումով լցվեց,+Իր սեփականությանը նա սրի մատնեց: 63  Կրակը լափեց նրա երիտասարդներին,Նրա կույսերի համար հարսանեկան երգեր չերգեցին: 64  Նրա քահանաները սրի քաշվեցին,+Եվ նրանց այրիացած կանայք չողբացին:+ 65  Այդ ժամանակ Եհովան ասես արթնացավ քնից,+Ինչպես զորեղ մարդն+ է սթափվում գինովությունից: 66  Իր թշնամիներին նա հետ մղեց,+Նրանց առհավետ խայտառակ արեց: 67  Հովսեփի վրանից նա հրաժարվեց,Եփրեմի ցեղին չընտրեց, 68  Այլ Հուդայի ցեղին ընտրեց՝+Սիոն լեռը, որը նա սիրեց:+ 69  Իր սրբարանը հարատև դարձրեց, ինչպես երկինքները,+Հաստատեց, որ առհավետ մնա, ինչպես երկիրը:+ 70  Ընտրեց իր ծառա Դավթին,+Նրան բերեց ոչխարների փարախներից,+ 71  Որտեղ նա հոգ էր տանում ծիծ տվող մաքիներին:* Նրան նշանակեց, որ հովվի Հակոբին՝ իր ժողովրդին՝+Իսրայելին՝ իրեն պատկանողներին:+ 72  Եվ նա անարատ սրտով նրանց հովվեց+Ու հմտորեն առաջնորդեց:+

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Մասքիլ»:
Կամ՝ «ուսուցմանը», «առաջնորդությանը»:
Կամ՝ «հիշեցում»:
Բռց.՝ «իր սիրտը չէր պատրաստել»:
Կամ՝ «Եվ ում ոգին Աստծուն հավատարիմ չէր»:
Կամ՝ «խոր ջրերից»:
Բռց.՝ «Իրենց սրտում»:
Կամ՝ «հրեշտակների»:
Բռց.՝ «Աստծուն էին փնտրում»:
Կամ՝ «Վրիժառուն»:
Կամ հնարավոր է՝ «Հիշում էր, որ ոգին անցնում-գնում է ու հետ չի գալիս»:
Բռց.՝ «փրկագնեց»:
Կամ հնարավոր է՝ «տենդահարեց»:
Կամ՝ «վերարտադրողական կարողության»:
Բռց.՝ «սուրբ»:
Բռց.՝ «աջ»:
Կամ՝ «խանդը»:
Խոսքը ուխտի տապանակի մասին է:
Այսինքն՝ էգ ոչխարներին: