Սաղմոսներ 79։1-13

  • Աղոթք, երբ ազգերը ներխուժել էին Աստծու ժողովրդի տարածք

    • «Անարգանքի առարկա ենք դարձել» (4)

    • «Օգնիր մեզ հանուն քո փառավոր անվան» (9)

    • «Յոթնապատիկ հատուցիր մեր հարևաններին» (12)

Ասափի երգը:+ 79  Ո՛վ Աստված, ազգերը քո սեփական տարածք են ներխուժել,+Քո սուրբ տաճարը պղծել են,+Երուսաղեմը ավերակների կույտ են դարձրել:+   Ծառաներիդ դիակները որպես կեր են տվել երկնքի թռչուններին,Քեզ նվիրվածների մարմինները՝ երկրի գազաններին:+   Երուսաղեմով մեկ ջրի պես հեղել են նրանց արյունը,Մարդ չի մնացել, որ նրանց դնի հողը:+   Անարգանքի առարկա ենք դարձել մեր հարևանների աչքում,+Մեր շուրջը եղողները մեզ ծաղրուծանակի են ենթարկում:   Ո՛վ Եհովա, դեռ ինչքա՞ն ես բարկացած մնալու: Մի՞թե հավիտյան:+ Դեռ ինչքա՞ն է քո ցասումը կրակի պես բորբոքվելու:+   Ցասումդ թափիր քեզ չճանաչող ազգերի վրա,Քո անունը չկանչող թագավորությունների վրա,+   Որովհետև նրանք խժռեցին Հակոբին,Նրա հայրենի երկիրն ամայացրին:+   Մեզնից հաշիվ մի՛ պահանջիր մեր նախնիների հանցանքների համար:+ Շտապիր մեր հանդեպ գթասիրտ լինել,+Որովհետև թշվառ վիճակում ենք հայտնվել:   Օգնիր մեզ հանուն քո փառավոր անվան,+Ո՛վ մեր Փրկիչ, մեր Աստվա՛ծ: Փրկիր մեզ ու ներիր* մեր մեղքերը հանուն քո անվան:+ 10  Ինչո՞ւ ազգերն ասեն. «Ո՞ւր է նրանց Աստվածը»:+ Թող մեր աչքի առաջ ազգերին հայտնի դառնա,Որ դու վրեժ ես առել ծառաներիդ արյան համար:+ 11  Թող գերության մեջ եղողների* հառաչանքը հասնի քո ականջին,+Քո զորեղ բազկով պահպանիր* մահապարտներին:+ 12  Ո՛վ Եհովա, յոթնապատիկ հատուցիր մեր հարևաններին՝+Ի պատասխան քեզ ուղղված ծաղրանքներին:+ 13  Այդժամ մենք՝ քո ժողովուրդը՝ քո արոտի ոչխարները,+Քեզ հավիտյան շնորհակալություն կհայտնենք,Սերնդեսերունդ քո փառքը կհռչակենք:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ծածկիր»:
Բռց.՝ «բանտարկյալների»:
Կամ հնարավոր է՝ «ազատիր»: