Սաղմոսներ 8։1-9

  • Աստծու փառքը և մարդուն ընձեռված պատիվը

    • «Ի՜նչ փառահեղ է անունդ» (1, 9)

    • «Ի՞նչ է մահկանացու մարդը» (4)

    • Մարդը վայելչությամբ է պսակված (5)

Նվագավարին: Գիթթիթ:* Դավթի երգը: 8  Ո՜վ Եհովա, մեր Տե՛ր, ի՜նչ փառահեղ է անունդ ողջ երկրով մեկ,Դու բարձրացրել ես քո փառքը երկինքներից էլ վեր:*+   Երեխաների ու մանուկների+ բերանով ցույց տվեցիր զորավոր լինելդ,Որ լռեցնես հակառակորդներիդ և վրիժառու թշնամիներիդ:   Երբ նայում եմ երկնքին՝ քո ձեռքի* գործին,Քո ստեղծած լուսնին ու աստղերին,+   Մտածում եմ՝ ի՞նչ է մահկանացու մարդը, որ հիշում ես նրան,Ի՞նչ է մարդու որդին, որ հոգ ես տանում նրան:+   Աստվածանման էակներից* նրան փոքր-ինչ ցածրացրիր,Փառքով ու վայելչությամբ պսակեցիր:   Քո ձեռքի գործերը նրա իշխանությանն ես հանձնել,+Ամեն ինչ նրա ոտքերի տակ ես դրել.   Բոլոր հոտերն ու նախիրները,Բոլոր վայրի կենդանիները,+   Երկնքի թռչուններն ու ծովի ձկները,Ծովերում ապրող բոլոր արարածները:   Ո՜վ Եհովա, մեր Տե՛ր, ի՜նչ փառահեղ է անունդ ողջ երկրով մեկ:

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Գիթթիթ»:
Կամ հնարավոր է՝ «Քո փառքը հռչակվում է երկինքներից էլ վեր»:
Բռց.՝ «մատների»:
Կամ՝ «Հրեշտակներից»: