Սաղմոսներ 80։1-19

  • Խնդրանք, որ Իսրայելի Հովիվը հետ ընդունի իր ժողովրդին

    • «Ո՜վ Աստված, մեզ նորից հետ ընդունիր» (3)

    • Իսրայելը Աստծու որթատունկն է (8-15)

Նվագավարին: «Շուշաններ» երգի մեղեդիով: Հիշեցում: Ասափի երգը:+ 80  Ո՛վ Իսրայելի Հովիվ, ականջ դիր,Դու, որ առաջնորդում ես Հովսեփին, ինչպես հոտի:+ Դու, որ նստած ես գահին՝ քերովբեների վերևում,*+ լույս ճառագիր:   Եփրեմի, Բենիամինի և Մանասեի առաջ հզոր ուժդ գործի դիր,+Եկ ու մեզ փրկիր:+   Ո՜վ Աստված, մեզ նորից հետ ընդունիր,+Մեր հանդեպ բարեհաճ եղիր ու փրկիր:*+   Ո՜վ Զորքերի տեր Եհովա Աստված,Մինչև ե՞րբ ես ժողովրդիդ թշնամանքով վերաբերվելուՈւ նրանց աղոթքները մերժելու:+   Հացի տեղ արտասուքով ես նրանց կերակրում,Նրանց լիուլի արցունքներ ես խմեցնում:   Մեր հարևանների համար կռվապատճառ ես դարձնում մեզ,Մեր թշնամիները ծաղրում են մեզ իրենց ուզածի պես:+   Ո՛վ Աստված, մեզ նորից հետ ընդունիր,Մեր հանդեպ բարեհաճ եղիր ու փրկիր:+   Եգիպտոսից դու որթատունկ+ բերեցիր,Ազգերին դուրս քշեցիր ու նրանց տեղը այն տնկեցիր:+   Նրա համար տեղ բացեցիր,Եվ այն արմատներ գցեց ու երկիրը լցրեց:+ 10  Նա իր ստվերով ծածկեց լեռները,Իր ճյուղերով՝ Աստծու մայրիները: 11  Նրա ճյուղերը տարածվեցին մինչև ծովը,Նրա շիվերը՝ մինչև Եփրատ գետը:*+ 12  Ինչո՞ւ ես քանդել նրան շրջապատող քարե ցանկապատը,+Ինչո՞ւ ես թողնում, որ բոլոր անցնողները պոկեն նրա պտուղները:+ 13  Անտառի վարազներն այն ավերում են,Եվ վայրի կենդանիներն այն խժռում են:+ 14  Ո՜վ Զորքերի տեր Աստված, խնդրում եմ, վերադարձիր: Նայիր երկնքից ու տես՝ ինչ է կատարվում: Հոգ տար այս որթատունկին՝+ 15  Այն ընձյուղին, որը քո աջ ձեռքով տնկեցիր,+Ուշադրություն դարձրու այդ որդուն,* որին, ի պատիվ քեզ, զորացրիր:+ 16  Այն այրված+ ու կտրված է,Քո սպառնալից հայացքից* ժողովուրդդ կործանվում է: 17  Աջակցիր քո աջ կողմում եղող մարդուն՝Մարդու որդուն, որին, ի պատիվ քեզ, զորացրիր,+ 18  Այդժամ քեզնից չենք հեռանա մենք: Մեր կյանքը պահպանիր, որ քո անունը կանչենք: 19  Ո՛վ Զորքերի տեր Եհովա Աստված, մեզ նորից հետ ընդունիր,Մեր հանդեպ բարեհաճ եղիր ու փրկիր:+

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «միջև»:
Կամ՝ «Թող քո երեսի լույսը շողա մեզ վրա, որ փրկվենք»:
Բռց.՝ «մինչև Գետը»:
Կամ՝ «ճյուղին»:
Կամ՝ «Քո նախատելուց»: