Սաղմոսներ 82։1-8

  • Արդար դատ տեսնելու կոչ

    • Աստված դատաստան է տեսնում աստվածների մեջ (1)

    • «Խեղճերին ու որբերին պաշտպանեք» (3)

    • «Դուք աստվածներ եք» (6)

Ասափի երգը:+ 82  Աստված կանգնում է իր ժողովում:+ Նա աստվածների* մեջ դատաստան է տեսնում և ասում.+   «Դեռ ինչքա՞ն եք անարդարությամբ դատելու+Եվ հօգուտ անօրենների՝ կողմնապահություն անելու:+ (Սելա)   Խեղճերին ու որբերին* պաշտպանեք,*+Անօգնականների ու չքավորների համար արդարություն գործադրեք:+   Խեղճերին ու աղքատներին փրկեք,Անօրենների ձեռքից նրանց ազատեք»:   Բայց նրանք չգիտեն և չեն հասկանում,+Խավարի մեջ են քայլում: Երկրի բոլոր հիմքերը խարխլվում են:+   «Ես ասել եմ. «Դուք աստվածներ եք,*+Դուք բոլորդ իմ՝ Բարձրյալիս որդիներն եք:   Բայց մյուս բոլոր մարդկանց պես դուք էլ կմեռնեք,+Մյուս բոլոր իշխանների նման դուք էլ վայր կընկնեք»»:+   Վեր կաց, ո՛վ Աստված, դատիր երկիրը,+Չէ՞ որ քոնն են բոլոր ազգերը:

Ծանոթագրություններ

Կամ՝ «աստվածանմանների»: Ըստ ամենայնի, խոսքը Իսրայելի դատավորների մասին է:
Կամ՝ «դատեք»:
Կամ՝ «անհայր երեխաներին»:
Կամ՝ «աստվածանման եք»: