Սաղմոսներ 83։1-18

  • Աղոթք՝ թշնամիներին դիմակայելիս

    • «Ո՛վ Աստված, մի՛ լռիր» (1)

    • Թշնամիները կնմանվեն գլորվող ուղտափշի (13)

    • Աստծու անունը Եհովա է (18)

Ասափի+ երգը: 83  Ո՛վ Աստված, մի՛ լռիր,+Ո՛վ Ամենազոր,* լուռ մի՛ մնա, ձեռքերդ ծալած մի՛ նայիր:   Տես՝ քո թշնամիները գլուխ են բարձրացնում,+Քեզ ատողները մեծամտությամբ են գործում:   Քո ժողովրդի դեմ խորամանկորեն դավեր են նյութում,Քեզ համար թանկ մարդկանց* դեմ դավադրություն են կազմակերպում:   Նրանք ասում են. «Եկեք բնաջնջենք նրանց ողջ ազգը,+Որ հավիտյան մոռացվի Իսրայելի անունը»:   Նրանք դաշինք են կազմել քո դեմ դուրս գալու համարԵվ ծրագիր են մշակում միասնաբար.+   Եդոմացիներն ու իսմայելացիները,*Մովաբացիներն+ ու հագարացիները,+   Գեբալը, Ամմոնն+ ու Ամաղեկը,Փղշտացիներն+ ու Տյուրոսի բնակիչները:+   Նրանց է միացել նաև Ասորեստանը:+ Ղովտի որդիներին*+ աջակցում են ազգերը: (Սելա)   Նրանց պարտության մատնիր, ինչպես Մադիանին,+Ինչպես Սիսարային ու Հաբինին՝ Կիսոն հեղեղատում:+ 10  Նրանք Ենդորում+ բնաջինջ եղան,Հողի համար գոմաղբ դարձան: 11  Նրանց մեծամեծների հետ վարվիր այնպես, ինչպես վարվեցիր Օրեբի և Զեբի հետ,+Նրանց իշխանների* հետ՝ ինչպես Զեբեեի և Սալմանայի հետ,+ 12  Քանի որ նրանք ասացին. «Եկեք տիրանանք Աստծու բնակության երկրին»: 13  Ո՛վ Աստված, թող նրանք նմանվեն գլորվող տատասկափշի,*+Քամուց քշված ծղոտի: 14  Ինչպես կրակն է հրդեհում ողջ անտառը,Ինչպես բոցավառ հուրն է խանձում լեռները,+ 15  Այդպես հալածիր նրանց քո մրրիկով+Եվ սարսափեցրու քո փոթորկով:+ 16  Անպատվությամբ ծածկիր նրանց երեսը,Որ նրանք, ո՛վ Եհովա, կանչեն քո անունը: 17  Թող նրանք առհավետ ամոթով մնան ու սարսափեն,Թող խայտառակվեն ու կործանվեն: 18  Թող մարդիկ իմանան, որ դու, ում անունը Եհովա է,+Ամբողջ երկրին տիրող միակ Բարձրյալն ես:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «Աստվածային»:
Կամ՝ «Քո պաշտպանության տակ եղողների»:
Կամ՝ «Եդոմի և իսմայելացիների վրանները»:
Այսինքն՝ մովաբացիներին ու ամմոնացիներին:
Կամ՝ «առաջնորդների»:
Կամ՝ «նմանվեն դաշտագլորի»: