Սաղմոսներ 84։1-12

  • Աստծու վեհապանծ բնակավայրում լինելու փափագ

    • Ղևտացին փափագում է լինել մի թռչուն (3)

    • «Քո տան գավիթներում անցկացրած մեկ օրը» (10)

    • «Եհովա Աստված արև է ու վահան» (11)

Նվագավարին: Գիթթիթ:* Կորխի որդիների երգը:+ 84  Այնքա՜ն եմ սիրում քո վեհապանծ բնակավայրը,+Ո՜վ Զորքերի տեր Եհովա:   Ողջ էությամբ տենչում եմ լինել Եհովայի տան գավիթներում,Կարոտագին փափագից հալումաշ եմ լինում,+Ամբողջ սրտով, ամբողջ ուժով* ցնծագին գովերգում եմ կենդանի Աստծուն:   Նույնիսկ թռչունն է այնտեղ օթևանում,Քո վեհաշուք զոհասեղանի մոտԾիծեռնակը իր բույնն է դնումԵվ իր ձագերին խնամում,Ո՜վ Զորքերի տեր Եհովա, իմ Աստվա՜ծ, իմ Թագավո՜ր:   Երջանիկ են նրանք, ովքեր քո տան մեջ են բնակվում,+Նրանք անդադար քեզ են փառաբանում:+ (Սելա)   Երջանիկ են այն մարդիկ, ում դու զորություն ես տալիս,+Ում սրտի փափագն է լինել քո տան ճանապարհներին:   Երբ նրանք Բակայի հովտով են անցնում,*Այն ջրառատ վայր են դարձնում: Աշնանային անձրևը այն օրհնություններով է ողողում:*   Նրանք քայլում են, բայց ուժասպառ չեն լինում,+Բոլորը Աստծու առաջ են ներկայանում Սիոնում:   Ո՛վ Զորքերի տեր Եհովա Աստված, աղոթքիս ականջ դիր,Ո՛վ Հակոբի Աստված, ինձ լսիր: (Սելա)   Ո՛վ մեր վահան,+ ո՛վ մեր Աստված, նայիր*Եվ քո օծյալի հանդեպ բարեհաճ եղիր:+ 10  Ավելի լավ է քո տան գավիթներում անցկացրած մեկ օրը,Քան որևէ այլ տեղ անցկացրած հազարավոր օրերը:+ Գերադասում եմ իմ Աստծու տան շեմին կանգնել,Քան անօրենների վրաններում ապրել: 11  Չէ՞ որ Եհովա Աստված արև+ է ու վահան,+Նա բարեհաճություն է ցույց տալիս ու փառքով է պսակում: Անարատությամբ ընթացողների համար Եհովան ոչ մի բարիք չի խնայում:+ 12  Ո՜վ Զորքերի տեր Եհովա,Երջանիկ է այն մարդը, ով քեզ է ապավինում:+

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Գիթթիթ»:
Բռց.՝ «Իմ սիրտը և իմ մարմինը»:
Կամ՝ «անցնում են այն հովտով, որտեղ բակայի թփեր են աճում»: Եբր. բակա բառը ծագում է մի արմատից, որը նշանակում է «լացել»: Ստույգ հայտնի չէ, թե որ բույսի մասին է խոսքը:
Կամ հնարավոր է՝ «Ուսուցիչն իրեն օրհնություններով է պարուրում»:
Կամ հնարավոր է՝ «Ո՛վ մեր Աստված, նայիր մեր վահանին»: