Սաղմոսներ 85։1-13

  • Աղոթք, որ Աստված հետ ընդունի իր ժողովրդին

    • Աստված խաղաղություն է հռչակում իրեն նվիրվածների համար (8)

    • «Սերն ու հավատարմությունը կողջագուրվեն» (10)

Նվագավարին: Կորխի որդիների երգը:+ 85  Ո՛վ Եհովա, քո երկրի մարդկանց դու բարեհաճություն ցույց տվեցիր,+Հակոբի զավակներին գերությունից հետ դարձրիր:+   Ժողովրդիդ հանցանքը ներեցիր,Նրա բոլոր մեղքերը ջնջեցիր:+ (Սելա)   Քո ողջ ցասումը զսպեցիր,Քո բորբոքված բարկությունը հանդարտեցրիր:+   Հետ ընդունիր մեզ, ո՛վ մեր Փրկիչ, մեր Աստվա՛ծ,Մի՛ մնա մեզ վրա վրդովված:+   Մի՞թե ընդմիշտ ես բարկացած լինելու,+Մի՞թե զայրույթդ սերնդեսերունդ է մնալու:   Մի՞թե մեզ նորից կյանքով չես լցնի,Որ ժողովուրդդ քեզանով հրճվի:+   Ո՛վ Եհովա, մեր հանդեպ հավատարիմ սեր դրսևորիր,+Մեզ փրկություն շնորհիր:   Ես կլսեմ, թե ինչ է ասում ճշմարիտ Աստված Եհովան,Որովհետև նա խաղաղություն է հռչակում իր ժողովրդի՝+ իրեն նվիրվածների համար,Միայն թե նրանք թող նորից չդառնան ինքնավստահ:+   Անկասկած, նա իրենից վախեցողներին շուտով կփրկի,+Եվ մեր երկիրը նրա փառքով կլցվի: 10  Սերն* ու հավատարմությունը կողջագուրվեն,Արդարությունն ու խաղաղությունը կհամբուրվեն:+ 11  Երկրից հավատարմություն կբուսնի,Երկնքից արդարություն կճառագի:+ 12  Այո՛, Եհովան բարիքներ* կպարգևի,+Եվ մեր երկիրը պտուղ կբերի:+ 13  Արդարությունը նրա առջևից կքայլի+Եվ նրա համար ճանապարհ կհարթի:

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Կամ՝ «բարգավաճում»: