Սաղմոսներ 86։1-17
Դավթի աղոթքը:
86 Ո՛վ Եհովա, կռացիր ու ինձ լսիր,*Ես խեղճ եմ ու տանջահար. ինձ պատասխանիր:+
2 Պահպանիր կյանքս, քանի որ նվիրված եմ քեզ:+
Փրկիր քո ծառային, ով վստահում է քեզ,Չէ՞ որ դու իմ Աստվածն ես:+
3 Ո՛վ Եհովա, իմ հանդեպ բարեհաճ եղիր,+Չէ՞ որ օրնիբուն քեզ եմ կանչում:+
4 Քո ծառային ուրախություն պարգևիր,Չէ՞ որ քեզ եմ, ո՛վ Եհովա, ապավինում:
5 Ո՛վ Եհովա, դու բարի+ ես ու ներողամիտ,+Բոլոր քեզ կանչողների հանդեպ առատ է սերդ հավատարիմ:+
6 Ո՛վ Եհովա, ականջ դիր իմ աղոթքին,Ուշադրություն դարձրու օգնության իմ աղաղակներին:+
7 Նեղության օրը ես կկանչեմ քեզ,+Որովհետև վստահ եմ՝ դու ինձ կպատասխանես:+
8 Ո՛վ Եհովա, աստվածների մեջ չկա քեզ նմանը,+Անզուգական են քո գործերը:+
9 Ո՛վ Եհովա, բոլոր ազգերը, որ քո ձեռքի գործն են,Կգան ու քո առաջ կխոնարհվեն+Եվ քո անունը կփառաբանեն,+
10 Որովհետև դու զորեղ ես ու զարմանահրաշ գործեր ես անում,+Դու ես Աստված, միայն դու:+
11 Սովորեցրու ինձ քո ճանապարհների մասին, ո՛վ Եհովա,+Եվ ես քո ճշմարտության ուղով կընթանամ:+
Օգնիր՝ սիրտս պառակտված չլինի,* որ քո անունից վախենամ:+
12 Ամբողջ սրտով գովաբանում եմ քեզ, ո՛վ իմ Աստված Եհովա,+Ես կփառաբանեմ քո անունը հավիտյան,
13 Որովհետև մեծ է քո հավատարիմ սերը իմ հանդեպ,Դու փրկել ես կյանքս, որ գերեզմանի* խորքերը չիջնեմ:*+
14 Ո՛վ Աստված, հանդուգն մարդիկ իմ դեմ են դուրս եկել,+Դաժան մարդկանց ոհմակը ուզում է կյանքս խլել,Նրանք հաշվի չեն առնում քեզ:+
15 Բայց դու, ո՛վ Եհովա, գթառատ ու կարեկից Աստված ես,Շուտ չես բարկանում, լի ես հավատարիմ սիրով և հուսալի ես:*+
16 Ինձ նայիր ու բարեհաճ եղիր,+Զորացրու ծառայիդ,+Աղախնիդ որդուն փրկիր:
17 Ցույց տուր, որ բարի ես իմ հանդեպ,*Որպեսզի ինձ ատողները տեսնեն ու ամոթահար լինեն,Որովհետև դու, Եհո՛վա, ինձ օգնողն ու մխիթարողն ես:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «դեպի ինձ խոնարհեցրու ականջդ»:
^ Բռց.՝ «Միավորիր սիրտս»:
^ Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
^ Կամ՝ «փրկել ես կյանքս գերեզմանի խորքերից»:
^ Կամ՝ «և ճշմարտությամբ», «և հավատարմությամբ»:
^ Կամ՝ «Ցույց տուր ինձ քո բարության ապացույցը»: