Սաղմոսներ 88։1-18

  • Աղոթք՝ մահից փրկվելու համար

    • «Հասել եմ մահվան դուռը» (3)

    • «Ամեն առավոտ աղոթում եմ քեզ» (13)

Կորխի որդիների երգը:+ Նվագավարին: Մախալաթ:* Փոխնեփոխ երգեցողության համար: Եզրահյան Եմանի+ մասքիլը:* 88  Ո՜վ Եհովա, իմ Աստվա՛ծ, իմ Փրկի՛չ,+Ողջ ցերեկը քեզ օգնության եմ կանչում,Գիշերն էլ եմ քո առաջ աղաղակում:+   Թող աղոթքս հասնի քեզ,+Ականջ դիր օգնության աղերսանքիս:*+   Նեղություններով լի է իմ կյանքը,+Հասել եմ մահվան դուռը:*+   Մարդկանց համար մեռածի* հաշիվ եմ,+Անօգնական եմ մնացել՝*+   Մեռյալների մեջ թողնված,Ինչպես սպանվածները, որ գերեզմանում են պառկած,Որոնց դու այլևս չես հիշում,Որոնք զրկված են քո հոգատարությունից:   Դու ինձ իջեցրիր ամենախոր փոսը,Խավար տեղերը, մեծ անդունդը:   Ցասումդ ինձ ուժգին ճնշում է,+Քո հզոր ալիքներով ինձ ջախջախում ես: (Սելա)   Իմ ծանոթներին ինձնից հեռացրել ես,+Նրանց համար ինձ գարշելի ես դարձրել: Ես ծուղակի մեջ եմ և չեմ կարողանում ազատվել:   Իմ տառապանքներից աչքերս տկարացել են:+ Ո՛վ Եհովա, օրնիբուն քեզ եմ կանչում,+Ձեռքերս դեպի քեզ եմ տարածում: 10  Մի՞թե մեռելները կարող են քո հրաշքները տեսնել: Մի՞թե անզոր մեռյալները կարող են վեր կենալ ու քեզ գովերգել:+ (Սելա) 11  Մի՞թե քո հավատարիմ սիրո մասին հռչակվելու է գերեզմանումԵվ քո հավատարմության մասին՝ փտության այդ վայրում:* 12  Մի՞թե քո հրաշքների մասին պատմվելու է խավարում,Քո արդարության մասին՝ մոռացության երկրում:+ 13  Բայց ես, ո՛վ Եհովա, դեռ օգնության եմ կանչում քեզ,+Ամեն առավոտ աղոթում եմ քեզ:+ 14  Ո՛վ Եհովա, ինչո՞ւ ես ինձ մերժում,+Ինչո՞ւ ես ինձնից երես դարձնում:+ 15  Մանկությունից ի վեր ես տառապում եմ, մահվան վտանգի տակ եմ:+ Այնքան զարհուրելի բաների միջով ես ինձ անցնել տվել, որ էլ ուժ չունեմ: 16  Քո բորբոքված բարկությունն ինձ ջախջախում է,+Քո սարսափելի արհավիրքներն ինձ կործանում են: 17  Դրանք ջրերի պես օրնիբուն շրջապատում են ինձ,Սեղմում են ամեն կողմից:* 18  Ընկերներիս ու բարեկամներիս ինձնից հեռացրել ես.+ Խավարն է միակ ընկերս:

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Մախալաթ»:
Բառարանում տես «Մասքիլ»:
Կամ՝ «Կռացիր ու լսիր օգնության աղերսանքս»:
Բռց.՝ «Կյանքս հասել է գերեզման»: Գերեզման. եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Կամ՝ «գերեզմանում եղողի»:
Կամ՝ «Դարձել եմ մի մարդ, ով ուժ չունի»:
Կամ՝ «աբադոնում»:
Կամ հնարավոր է՝ «բոլորը միանգամից»: