Սաղմոսներ 89։1-52

  • Երգ Եհովայի հավատարիմ սիրո մասին

    • Ուխտ՝ Դավթի հետ (3)

    • Դավթի սերունդը առհավետ կշարունակվի (4)

    • Աստծու օծյալը նրան Հայր է կոչում (26)

    • Դավթի հետ Աստծու կապած ուխտը չի խախտվի (34-37)

    • Մարդը չի կարող փրկվել գերեզմանի ճանկերից (48)

Մասքիլ:* Եզրահյան Եթանի+ երգը: 89  Ո՛վ Եհովա, քո դրսևորած հավատարիմ սիրո մասին հավիտյան կերգեմ,Իմ բերանով սերնդեսերունդ քո հավատարմության մասին կպատմեմ:   Ես ասացի. «Հավիտյան է մնալու քո հավատարիմ սերը,+Երկնքի պես հաստատուն է քո հավատարմությունը»:   Դու ասացիր. «Իմ ընտրյալի հետ ուխտ եմ կապել,+Իմ ծառա Դավթին երդում եմ տվել.+   «Հաստատուն կդարձնեմ քո սերունդը,+ որ առհավետ շարունակվի,Կամրապնդեմ քո գահը, որ սերնդեսերունդ կանգուն լինի»»:+ (Սելա)   Ո՛վ Եհովա, երկինքը գովերգում է քո հրաշքները,Սրբերի* ժողովը փառաբանում է քո հավատարմությունը:   Երկնքում ո՞վ կարող է Եհովայի հետ համեմատվել:+ Աստծու՝ Եհովայի որդիներից*+ ո՞վ կարող է նրան հավասար լինել:   Աստծուց ակնածում են սրբերի ժողովում,+Նա մեծափառ է և իրեն շրջապատողներին ակնածանք է ներշնչում:+   Ո՛վ Զորքերի տեր Եհովա Աստված,Ո՛վ Յահ, ո՞վ է քեզ նման զորեղ:+ Դու ամեն հարցում հավատարիմ ես:+   Քո իշխանությանն ես ենթարկում փոթորկված ծովը,+Հանդարտեցնում ես վեր խոյացած ալիքները:+ 10  Դու մահացու հարվածով+ ջախջախեցիր Ռախաբին,*+Զորեղ բազկովդ ցիրուցան արեցիր քո թշնամիներին:+ 11  Քոնն է երկինքը, քոնն է երկիրը,+Դու ես արարել երկիրը և այնտեղ եղող ամեն ինչը:+ 12  Դու ես ստեղծել հյուսիսն ու հարավը,Թաբորն+ ու Հերմոնը+ ցնծագին փառաբանում են քո անունը: 13  Զորեղ է բազուկդ,+Ուժեղ է ձեռքդ,+Հաղթական վեր է բարձրացել աջդ:+ 14  Արդարությունն ու արդարադատությունը քո գահի հիմքն են,+Սերն* ու հավատարմությունը միշտ քո առաջ են:+ 15  Երջանիկ են այն մարդիկ, ովքեր ցնծությամբ քեզ են փառաբանում:+ Ո՛վ Եհովա, նրանք քո հավանության* լույսի ներքո են ընթանում: 16  Քո անունը օրնիբուն նրանց ուրախություն է պարգևում,Եվ քո արդարության շնորհիվ նրանք պատվի են արժանանում, 17  Որովհետև դու ես նրանց զորացնում ու փառքով պսակում,+Եվ քո բարեհաճության շնորհիվ է մեր ուժն ավելանում:*+ 18  Եհովան է մեզ տվել մեր վահանը,Մեր թագավորին մեզ պարգևել է Իսրայելի Սուրբը:+ 19  Այդ ժամանակ քեզ նվիրվածների հետ տեսիլքով խոսեցիր և ասացիր. «Զորություն տվեցի զորավորին,+Պատվի արժանացրի ժողովրդի միջից ընտրվածին:+ 20  Իմ ծառա Դավթին ընտրեցի,+Իմ սուրբ յուղով նրան օծեցի:+ 21  Իմ ձեռքով նրան կաջակցեմ,+Իմ բազկով նրան կզորացնեմ: 22  Ոչ մի թշնամի նրան հարկատու չի դարձնի,Ոչ մի անարդար մարդ նրան չի հարստահարի:+ 23  Նրա առաջ ջարդուփշուր կանեմ հակառակորդներին,+Կտապալեմ նրան ատողներին:+ 24  Նրա հանդեպ հավատարմություն ու սեր* կդրսևորեմ,+Հանուն իմ անվան՝ նրա ուժը կավելացնեմ: 25  Նրա ձեռքի* տակ կդնեմ ծովը,Նրա աջ ձեռքի տակ կդնեմ գետերը:+ 26  Ինձ դիմելով՝ նա կբացականչի. «Դու ես իմ Հայրը,Իմ Աստվածը և իմ փրկարար Վեմը»:+ 27  Ես նրան առաջնեկ կդարձնեմ,+Երկրի թագավորներից վեր կբարձրացնեմ:+ 28  Նրա հանդեպ իմ հավատարիմ սերը կմնա առհավետ,+Նրա հետ կապած իմ ուխտը չի խախտվի երբեք:+ 29  Հաստատուն կդարձնեմ նրա սերունդը, որ հավետ շարունակվի,Կամրապնդեմ նրա գահը, որ երկնքի պես մնայուն լինի:+ 30  Եթե նրա որդիները օրենքս թողնենԵվ իմ հրահանգների* համաձայն չվարվեն, 31  Եթե խախտեն իմ կանոններըԵվ չպահեն իմ պատվիրանները, 32  Ես գավազանով նրանց կպատժեմ իրենց անհնազանդության* համար,+Կխարազանեմ իրենց հանցանքների համար: 33  Բայց նրա հանդեպ իմ հավատարիմ սերը չի դադարի,+Իմ տված խոստումը ես չեմ դրժի: 34  Իմ ուխտը չեմ խախտի,+Բերանիցս դուրս եկածը չեմ փոխի:+ 35  Իմ սրբությամբ երդվել եմ մեկընդմիշտ,Դավթին ես չեմ ստի:+ 36  Նրա սերունդը առհավետ կշարունակվի,+Նրա գահը արևի պես հավերժական կլինի:+ 37  Լուսնի պես այն հավիտյան կմնա հաստատուն,Այդ հավատարիմ վկայի պես, որ միշտ հայտնվում է երկնքում»: (Սելա) 38  Բայց քո օծյալի դեմ ցասումով ես լցվել,+Նրան մերժել ու դեն ես գցել: 39  Քո ծառայի հետ կապած ուխտն արհամարհել ես,Նրա թագը գետնին ես շպրտել ու անարգել ես: 40  Քարուքանդ ես արել նրա քարե պարիսպները,Ավերել ես նրա ամրությունները: 41  Բոլոր անցորդները նրան կողոպտում են,Հարևանների աչքին անարգված մեկն է դարձել:+ 42  Նրա հակառակորդներին հաղթանակ ես պարգևել,+Նրա բոլոր թշնամիներին ուրախություն ես պատճառել: 43  Դու նրա սուրը հետ ես մղել,Ստիպել ես պատերազմում իր դիրքերը զիջել: 44  Նրան իր փառքից զրկել ես,Նրա գահը խորտակել ես: 45  Նրա երիտասարդության օրերը կրճատել ես,Նրան ամոթով ես ծածկել: (Սելա) 46  Ո՛վ Եհովա, դեռ ինչքա՞ն ես թաքնվելու: Մի՞թե առհավետ:+ Մի՞թե բարկությունդ շարունակելու է բոցավառվել կրակի պես: 47  Հիշիր, թե որքան կարճ է կյանքս:+ Մի՞թե աննպատակ ես ստեղծել բոլոր մարդկանց: 48  Ո՞ր մի մարդը կարող է ապրել առանց մահ ճաշակելու:+ Ո՞ր մեկն է ի զորու գերեզմանի* ճանկերից իրեն* փրկելու: (Սելա) 49  Ո՛վ Եհովա, ո՞ւր է հավատարիմ սերդ, որ նախկինում ցույց ես տվել,Որի մասին հավատարմորեն Դավթին երդում ես տվել:+ 50  Մի՛ մոռացիր, ո՛վ Եհովա, թե ծառաներիդ վրա ինչ ծաղրանքներ են թափում,Թե ինչպես եմ ես բոլոր ազգերի ծաղրանքներին դիմանում:* 51  Մի՛ մոռացիր, ո՛վ Եհովա, թե ինչ վիրավորանքներ են հասցրել քո թշնամիները,Թե ինչպես են պախարակել օծյալիդ ամեն մի քայլը: 52  Թող հավիտյան փառաբանվի Եհովան: Ամեն և ամեն:+

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Մասքիլ»:
Կամ՝ «Սուրբ հրեշտակների»:
Կամ՝ «հրեշտակներից»:
Հավանաբար, խոսքը Եգիպտոսի կամ նրա փարավոնի մասին է:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Բռց.՝ «երեսի»:
Բռց.՝ «մեր եղջյուրը բարձրանում»:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Կամ՝ «իշխանության»:
Կամ՝ «դատավճիռների»:
Կամ՝ «ըմբոստության»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Կամ՝ «իր հոգին»:
Բռց.՝ «իմ ծոցում կրում»: